Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում NPL ցուցանիշը 2010-2015 թվականներին 4.1%-ից աճել է մինչև 12% (274.6 մլրդ դրամ կամ 567,6 մլն դոլար), հատելով միջազգային կրիտիկական սահմանի նվազագույն շեմը (10-15%): Միայն 2015 թվականին վարկային պորտֆելում NPL մասնաբաժինն աճել է 8.5%: Ընդ որում, պրոբլեմային փոխառությունների մակարդակը, այսպես կոչված 90+ ժամկետանց (ոչ ստանդարտ, կասկածելի և անհույս) վարկերը 2010-2015 թվականներին 3.2%-ից աճել է մինչև 9.1% (208 մլրդ դրամ, կամ 430 մլն.դոլար) 2014 թվականի 6.1%-ի համեմատ: Մասնավորապես, միայն 180+ ժամկետանց վարկերը (կասկածելի և անհույս) վարկային պորտֆելում 2010-2015 թվականներին 2.2%-ից աճել են մինչև 7.5% (171.5 մլրդ.դրամ կամ 354.4 մլն.դոլար), 2014 թվականի 4.4%-ի համեմատ: Ընդ որում, վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստների մասնաբաժինը վարկային պորտֆելում 2010-2015 թվականներին 1.6%-ից աճել է մինչև 3.5%, 2014-ի 2.8%-ի փոխարեն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Ֆինանսական վարկանիշի տվյալների, վերլուծվող ժամանակահատվածում ժամկետանց վարկերի բացարձակ ծավալն աճել է 6.7 անգամ, ընդ որում, 2011-ից դիտվել է ամենաամյա 20-78% աճ (նվազագույնը`2012-ին, իսկ առավելագույնը`2014-ին): Դրանց կառուցվածքոում կասկածելի և անհուսալի վարկերը (ժամկետանց 180+) 2011- 2015 թվականներին ավելացել են գրեթե 10 անգամ, իսկ հիմնական աճը պայմանավորված էր անհուսալի վարկերի աճով`7 անգամ: Միայն 2015 թվականին ժամկետանց վարկերի պորտֆելը (180+) աճել է գրեթե 2 անգամ, ինչը հատկապես պայմանավորված է անհույս վարկերի ծավալների կտրուկ աճով: Դրան զուգահեռ, 2011-2015 թվականներին 5.2 անգամ մեծացրել է նաև վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստը, 2012 թվականից ցուցադրելով ամենամյա աճ և գագաթնակետին հասնելով 2014 թվականին (63%):
NPL-ի առյուծի բաժինը կուտակվել է արդյունաբերության հատվածում (ավելի քան 21%), սպառողական վարկերում (մոտ 19%, հիմնականում`հիփոթեք), առևտրի ոլորտում (մոտ 16%), գյուղվարկավորման ոլորտում (14%) և շինարարական հատվածում (մոտ 8%): Այստեղ գերակշռում են անհուսալի վարկերը, ընդ որում, մեծ տարբերությամբ առջևում են առևտուրը, արդյունաբերությունը և սպառողական վարկերը (24-29 մլրդ.դրամ կամ անհուսալի պարտքերի 19-24%-ը):
Ըստ AmRating ազգային վարկանիշային կազմակերպության վերլուծաբանների, վարկային պորտֆելի որակի նման վատթարացումը չէր կարող չանդրադառնալ բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնց միագումար շահույթը 2010-2015 թվականներին նվազել է մոտ 2 անգամ, ընդ որում, միայն 2014 թվականին` 61%, որից հետո 2015 թվականին ապահովվել է 12.4% աճ, բացառապես 14 բանկերի կողմից 2015 թվականի վերջին իրենց ֆինանսական արդյունքները ճշգրտելու հաշվին: Ըստ այդ բանկերի պարզաբանումների, ճշգրտումները բանկերի ստուգված բալանսներում կատարվել են, հաշվի առնելով ֆինանսական արդյունքը պրոբլեմային վարկերի վերադարձից: Բայց անգամ այդ դեպքում էլ վարկային պորտֆելը NPL գծով դեռևս լավ մաքրման կարիք ունի, հատկապես 180+ ժամկետանց վարկերի գծով, որոնց առկայությունը զսպում է շահույթը դեպի վեր ընթանալուց: Իսկ մեծ շահույթ ստանալու խնդիրը 2016 թվականին շատ բանկերում սուր է դրված, քանի որ ընթացիկ տարում անհրաժեշտ է կատարել ռեգուլյատորի նորմատիվային պահանջն`ընդհանուր կապիտալի համալրման գծով (2017 թվականից` առնազն 30 մլրդ.դրամ): Հավանաբար, գտնում են վերլուծաբանները, այդ բանկերը չեն խուսափի կանոնադրական կապիտալների համալրումով էական կապիտալիզացիայից, հաշվի առնելով եկամտաբերության նվազումը ստագնացիոն վարկավորման պայմաններում: Մինչդեռ, ըստ գործակալության տվյալների, վարկավորման աճը վերլուծվող ժամանակահատվածի ամեն տարում դանդաղել է, 2011-ի 33.6%-ից 2014-ին հասնելով` 21.2%-ի, հետագայում կտրուկ նվազեցնելով տեմպերը և 2015 թվականին կազմելով`1.7%: Մասնավորապես, կորպորատիվ վարկավորուման աճի տեմպերը 2011-ի 41%-ից 2015-ին դանդաղեցրել է մինչև 1.1%, իսկ մանրածախ վարկավորումը դրական 31%-ից մինչև մինուս 1,5%: 2015 թվականից տնտեսության վարկավորումն, ըստ ոլորտների, սկսել է կրճատվել, այդ թվում` արդյունաբերությունում (+ 26.8% -ից մինչև -8.2%), շինարարությունում (+ 14.3%-ից մինչև -9.6%), առևտրի ոլորտում (9.2-ից մինչև 1.4%), ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում`22.6% -ից մինչև 18,3%, հանրային սննդի և ծառայությունների ոլորտում`69.2% -ից մինչև 10,6%, ինչի ֆոնի վրա վարկավորման ծավալների ավելացում դիտվել է միայն տրանսպորտի և կապի ոլորտում 1%-ից մինչեւ 48.9%: Սպառողական վարկավորման աճը 2015-ին դանդաղել է` 20,4% -ից մինչեւ 11.9%, պայմանավորված ավտովարկավորման և օվերդրաֆտների ծավալների կտրուկ անկումով, ինչպես նաև հիփոթեքային տեմպերի էական դանդաղումով: