Արմինֆո. Անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 177,670 դրամ ($ 363), տարեկան աճը`2,5%, միայն փետրվարին`0.1%: 2016-ի փետրվարին, 2015-ի փետրվարի համեմատ, անվանական աշխատավարձը աճել է 2.4%: Համեմատության համար նշենք, որ 2015 թ հունվար-փետրվարին անվանական աշխատավարձը Հայաստանում տարեկան կտրվածքով աճեր էր 11% (միայն փետրվարին`0.7%), իսկ 2014-ի հունվար-փետրվարին տարեկան աճը կազմել էր 6.5% (միայն փետրվարին` 0.5%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար-փետրվարին կազմել է 154,749 դրամ ($ 316), տարեկան աճը` 0,4%: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում տարեկան կտրվածքով ավելացել է 5.4%, կազմելով 209,944 դրամ ($ 429): Միայն փետրվարին աշխատավարձերը բյուջետային կազմակերպություններում աճել են 0.3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում չի փոխվել: Իսկ 2015-ի փետրվարի համեմատ աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նվազել է 0.5%, իսկ ոչ բյուջետային կազմակերպությւոններում` 5.4%: Դրանից մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-փետրվարին աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել էր 14% -ով, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`7.4%: Միայն 2015-ի փետրվարին բյուջետային և ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձերը համապատասխանաբար աճել էին` 0.9% և 0.5%: 2014-ի հունվար-փետրվարին բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել էր 5,3% (միայն փետրվարին` 0,6%), իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 8% (միայն փետրվարին` 0.3%):
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի փետրվարին կազմել է 493.64 դրամ / $ 1, իսկ հունվար և փետրվարին`489.84 ՀՀ դրամ / $ 1, 2015 թվականի փետրվարի` 478,39 դրամ / $ 1 – ի և հունվար-փետրվարի 477,06 դրամ / $ 1 – ի համեմատ (2014-ի փետրվարին`411.54 դրամ/$1-ի, իսկ հունվար-փետրվարին 409.45 դրամ/$1):