Արմինֆո. «Օլիվեր Գրուպ» գնահատող ընկերության և Հայաստանի Բանկերի միության համատեղ դիտարկումների համաձայն բնակարանների գները Երևանում տարեկան կտրվածքով իջել են 9%: Այս մասին մարտի 25-ին դիտարկումների արդյունաներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Օլիվեր Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը:
Նա տեղկացրել է, որ 2015 թվականին բնակարանների գների անկում է արձանագրվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, ընդ որում, ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ավանում` 12%, իսկ ամենացածրը` Կենտրոն համայնքում` 3.2%:
Ա.Ադուրյանը հակված է գների անկումը մայրաքաղաքում առաջին հերթին կապել երկրում տիրող բարդ տնտեսական նիրավիճակի հետ, ինչը բերեց բնակարանների պահանջարկի կրճատմանը: «Եթե 2014 թվականին մենք հետազոտեցինք 23 հազար առաջարկ, 2015 թվականին այդ ցուցանիշը նվազեց մինչև 13-14 հազար»,- նշել է նա: 2014 թվականի վերջին արտարժույթի փոխարժեքի հետ տեղի ունեցած փոփոխությունները, ըստ փորձագետի, այդ ժամանակահատվածում բերեցին անշարժ գույքի գների կտրուկ աճին: «Երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ 15%, գների իջեցում տեղի չունեցավ, ինչն արդյունքում բերեց անշարժ գույքի թանկացմանը` դրամային արտահայտությամբ, որով էլ տեղի են ունենում առք և վաճառքի գործարքները: Բայց 2015 թվականին, երբ դոլարի փոխարժեքը կայուն էր, ոչ ոք պատրաստ չէր նման բարձր շուկայական գնագոյացմանը, հետևաբար կրճատվեց նաև պահանջարկը»,-մեկնաբանել է Ա.Ադուրյանը:
2016 թվականի կանխատեսումների առումով ընկերության տնօրենը նշել է, որ հայկական շուկան շատ զգայուն է, հետևաբար դժվար է հստակ սահմանել, թե ինչպես է այս կամ այն գործոնն անդրադառնում անշարժ գույքի շուկայական գների ձևավորման վրա:
Հիշեցնենք, որ«ՕլիվերԳրուպ» գործակալությունը հիմնադրվելէ2002 թվականին, հանդիսանում է Հայաստանի խոշորագույնգնահատող ընկերությունը, որը պարբերաբար իրականացնում է անշարժգույքիշուկայի, ինչպեսնաև շարժականգույքի և բիզնեսի գնահատումև մոնիտորինգ: 2013 թվականի հոկտեմբերինՀԲՄ և «ՕլիվերԳրուպ» ընկերության միջև ստորագրվեց անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունների փոխանակման հուշագիր, որի շրջանակներում «ՕլիվերԳրուպ» ընկերությունը պարբերաբարՀԲՄ-ին է տրամադրում իր հետզոտությունների արդյունքները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ