Չորեքշաբթի, 30 Մարտի 2016 16:59

2019 թվականին Հայաստանում կանցկացվի ՏՏ ոլորտի Համաշխարհային ֆորում

2019 թվականին Հայաստանում կանցկացվի ՏՏ ոլորտի Համաշխարհային ֆորում

Արմինֆո. Մարտի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, իր խոսքում Սարգսյանը մասնավորապես նշել է այն փաստը, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ և դժվարին ճանապարհ: Պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարևանների կողմից մեզ պարտադրված պատերազմով և շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: «Սակայն դրանք նաև հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի և գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համարե,-ընդգծել է նա:

Սարգսյանը դրական է գնահատել հայ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը ՏՏ ոլորտին: «Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներումե,-հայտարարել է նախագահը:

Պետության ղեկավարը նշել է, որ 2019 թվականին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով: