
Արմինֆո. Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով պարբերաբար գումար ստացող բոլոր հաճախորդներն այսուհետև հնարավորություն կունենան օգտվել Բանկում նոր ներդրված «Տրանսֆեր» վերականգնվող վարկային գծից։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Վարկային գծի պարտաճանաչ մարումներ կատարող հաճախորդներին խրախուսելու նպատակով մեր կողմից մշակվել է արտոնությունների փաթեթ։ Մասնավորապես, այն հաճախորդների համար, ովքեր ակտիվորեն կօգտվեն Անելիք Բանկի դրամական փոխանցումների համակարգերից ու գումարները կստանան Anelik-Transfer վճարային քարտով, միաժամանակ չեն ունենա ժամկետանց պարտավորություններ, վարկային գծի սահմանաչափը կավելանա մինչև 50%-ի չափով։ Տվյալ վարկատեսակի առավելություններից է նաև այն, որ վարկային գծի չօգտագործված մասի համար տոկոսագումար չի հաշվեգրվում։
«Վարկատեսակի առավելագույն սահմանաչափը 1,2 մլն ՀՀ դրամ, 2,4 հազար ԱՄՆ դոլար կամ եվրո և 200 հազար ՌԴ ռուբլի է։ Ընդ որում, ՀՀ դրամով տրամադրվող վարկային գծի առավելագույն ժամկետը երեք, իսկ արտարժույթի դեպքում՝ երկու տարի է»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և տեղեկացրել, որ Anelik-Transfer վճարային քարտի քարտապանները կարող են փոխանցումները ստանալ առանց Բանկ այցելելու՝ պարզապես զանգահարելով 010 59 33 33 հեռախոսահամարով։
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի:
RUB | 4.94 | -0.04 |
USD | 379.03 | 0.39 |
EUR | 449.83 | -1.55 |
GBP | 519.38 | -1.17 |
CAD | 278.02 | -1.75 |
JPY | 24.49 | -0.07 |
CNY | 54.59 | 0.12 |
CHF | 488.76 | -3.81 |

