Ուրբաթ, 1 Ապրիլի 2016 12:55
Կարինա Մելիքյան

2016 թվականի փետրվարի վերջին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է տարեկան 7%-ով

2016 թվականի փետրվարի վերջին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է տարեկան 7%-ով

Արմինֆո. 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 1314.4 մլն կվտ/ժ` 7% տարեկան աճով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, միայն փետրվար ամսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 7,5%-ով` մինչև 631.6 մլն կվտ/ժ:

2016թ. հունվար-փետրվար ամիսներին ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել է տարեկան 2,5%-ով` մինչև 466.4 մլն կվտ/ժ: Միևնույն ժամանակ, ՀԷԿ-երը էլեկտարէներգիայի արտադրությունն ավելացրել են 27,1%-ով` մինչև 306.1 մլն կվտ/ժ: Հայկական ԱԷԿ-ն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել է 1,9 %-ով` մինչև 541.3 մլն կվտ/ժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա` 3,8% տարեկնա անկմամբ: Մյուս աղբյուրները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0.6 մլն կվտ/ժ  էլեկտրաէներգիա, ինչը 45,5%-ով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշներից:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է ընդամենը 0,6%-ով, կազմելով 7798.2 մլն կվտ/ժ, իսկ միայն դեկտեմբերին` 9%-ով: 2015 թվականին ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել է 14,8%-ով, մինչդեռ ՀԷԿ-երն էլկետրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 10,7%-ով, ԱԷԿ-ը`  13,1 %-ով, իսկ ջերմային էներգիայի արտադրությունը` 10,4%-ով: