Արմինֆո.ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհե ֆինանսական պայմանագրին:
Ըստ հիմնավորման՝ կառավարության 2011թ. նոյեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգը, որի մեծ մասը վերաբերվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013 թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրել է 1 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ ծրագրի տեխնիկա-տնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նշված դրամաշնորհի ֆինանսավորմամբ ԵՆԲ-ի և իտալական «Լոտտի Ինժեներիաե կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն մշակվել են ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախնական գնահատմամբ՝ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ: Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2016թ հունվարին ստորագրվել է «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհե ֆինանսական պայմանագիրը: Ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ըստ պայմանագրի՝ տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 (տասնհինգ) տրանշներով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |