Ուրբաթ, 29 Ապրիլի 2016 17:08

ԻՏՁՄ. ՏՏ և ինժեներիայի ոլորտների 300 մասնագետ և 50 ընկերություն Հայաստանի ՌԱՀ-ում ներդրում ունենալու պատրաստակամություն են հայտնել

ԻՏՁՄ. ՏՏ և ինժեներիայի ոլորտների 300 մասնագետ և 50 ընկերություն Հայաստանի ՌԱՀ-ում ներդրում ունենալու պատրաստակամություն են հայտնել

Արմինֆո. ՏՏ և ինժեներիայի ոլորտների 300 մասնագետ և 50 ընկերություն Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում ներդրում ունենալու պատրաստակամություն են հայտնել: Սահմանին վերջին իրադարձությունները վկայում են ՌԱՀ զարգացմանն աջակցելու անհրաժեշտության մասին: Այդ մասին ապրիլի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Նաբացատրելէ, որմասնագիտացվածխմբերիկողմիցՏՀՏ/ԲՏ սարքավորում կամ սպառազինություն ստեղծելո ւհամար անհրաժեշտ է կառավարության համապատասխան հրամանը: Այդ առնչությամբ ապրիլի 29-ին ՀՀ ՊՆ-ում հանդիպմանը կքնարկվեն առաջադրված խնդիրների լուծման սցենարները:

ԻնչպեսԱրմԻնֆո-ինհայտնելենԻՏՁՄ մամուլիծառայությունում, հայ-ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Մոբիլիզացիոն ծրագրիշրջանակներումարդենստեղծվելենՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր՝հետևյալ ուղղություններով՝ գաղտնագրված կապի միջոցներ; անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում; անօդաչու թռչող սարքերի չեզոքացում; զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում; ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ; հարձակվողական զինատեսակների ստեղծում: