Ուրբաթ, 6 Մայիսի 2016 17:13
Կարինա Մելիքյան

Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը

Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը

Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի ապրիլի 1-ին հասավ 5.2 մլրդ.դոլարի, ինչն ավելի խորացրեց բնակչույթան մեկ շնչին ընկնեղ պարտքի բեռը, որն արդեն կազմում է ավելի քան 1.7 հազար դոլար`աճող արտաքին պարտքի և բարձր միգրացիայի պայմաններում: Միայն արտաքին պարտքի գծով, որը հասել է 4.4 մլրդ.դոլարի, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2016-ի առաջին եռամսյակում 1.4 հազարից հասել է մինչև 1.5 հազար դոլար (2009-ին` 550 դոլար): Հաշվի առնելով միգրացիայի իրական չափերը, բնակչության մեկ շնչին ընկնող բեռն զգալիորեն ավելի մեծ է:

Արտաքին պարտքի ծածկույթի աստիճանը ոսկու-արտարժույթի պահուստների հաշվին 2016 թվականին կազմել է 41.1%, 2014-ի համեմատ աճելով 39.3%, բայց զիջելով 2013-ի ցուցանիշին 57.7%, քանի որ 2013-ին, ոսկու-արտարժույթի պահուստների 27.8% աճի պայմաններում (մինչև 2.3 մլրդ.դոլար), արտաքին պարտքի աճի տեմպերն ավելի համեստ էին (5%, մինչև 3.9 մլրդ.դոլար), որից հետո, 2014-ին, ոսկու-արտարժույթի պահուստների 34.8% անկման պայմաներում (մինչև 1.5 մլրդ.դոլար), արտաքին պարտքն աճեց 13.7% (մինչև 3.8 մլրդ.դոլար): 2015 թվականին պահուստները և արտաքին պարտքը ցուցադրեցին աճի դինամիկա, համապատասխանաբար կազմելով`20% և 19%: Ըստ փորձագետների կանխատեսումների, Հայաստանի արտաքին պարտքի աճը կշարունակվի նաև 2017 թվականին, որից հետո միայն, բարենպաստ միտումների պայմաններում, կարելի է ակնկալել նվազում:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիակագրական ծառայությունից, 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքն աճել է 13%, միայն առաջին եռամսյակում` 2.3%: Դրա կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 85%, իսկ մնացած 15%-ը կազմել է ներքին պարտքը: Արտաքին պարտքը տարեկան կտրվածքով աճել է 12.3%, 2016-ի առաջին եռամսյակում` 2.1% (2015-ին` 2.8%, իսկ 2014-ին`0.9% աճ), կազմելով 4.4 մլրդ.դոլար: Ներքին պետական պարտքը կազմել է 380.4 մլրդ.դրամ կամ 790.4 մլն.դոլար, տարեկան աճը`13.6%, իսկ միայն առաջին եռամսյակում` 3.8%:

Արտաքին պարտքի կառուցվածքում 89% կամ 3.9 մլրդ.դոլար է կազմել կառավարության մասնաբաժինը, իսկ մնացած 11%-ը կամ 487.9 մլն.դոլարը կազմել է ՀՀ Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը, որն ամեն ամիս աճում է, և որի աճի տեմպերը փետրվար-մարտին արագացել են` 0.5%-ից մինչև 1.4%, ընդհանուր առմամբ, 2016-ի առաջին եռամսյակում աճել է 2% (նախորդ տարվա 3.6% փոխարեն), միևնույն ժամանակ գրեթե նույն դինամիկան է դիտվել ՀՀ ԿԲ արտաքին պարտքի գծով, որը փետրվար-մարտին աճի տեմպերն արագացրել է` 0.5%-ից մինչև 1.7%, 2016-ի առաջին եռամսյակում ավելանալով`2.4% (նախորդ տարվա 3% անկման փոխարեն): Կառավարության արտաքին պարտքը տարեկան կտրվածքով աճել է 12.1%, իսկ ԿԲ պարտքը` 13.3%: Իսկ ներքին պարտքի կառուցվածքում գերակշռում են պետական պարտատոմսերը, որոնց մասնաբաժինը 2016-ի առաջին եռամսյակում 87%-ից աճել է մինչև 89% (բացարձակ արտահայտությամբ տարեկան աճը`18.1%, եռամսյակային աճը` 5.6%), որոնց հաջորդում են հայկական եվրաբոնդերը, 13%-ից նվազելով մինչև 11% (բացարձակ մեծության տարեկան աճը` 7.2%, եռամսյակի աճը` 12.4%), իսկ մնացած մասը կազմում են երաշխիքները (0.3%): Առևտրի վարկերը զրոյացվել են:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների, տասնամյա վաղեմության դինամիկայում ոսկու-արտարժույթի պահուստները ծածկում էին արտաքին պարտքի մոտ 56%-ը:Բայց հետագայում պահուստները չեն ծածկել արտաքին պարտքի նույնիսկ կեսը, քանի որ վերջինս ամեն տարի ավելացել է, իսկ ոսկու-արտարժույթի պահուստները ցուցադրել են տարաբնույթ դինամիկա: Այսպես, 2007-ի այդ պահուստներն աճել են 54.5%, 2008-ին,ճգնաժամի պայմաններում, տեղի է ունեցել 17.6% անկում: 2009-ին, երբ տեղի ունեցավ ՀՀ դրամի կտրուկ արժեզրկումը (22%), արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը թույլ տվեց ոսկու-արտարժույթի պահուստներն ավելացնել 42.9%:

2010-ին ոսկու-արտարժույթի պահուստները կրճատվեցին 7%, 2011-ին աճեցին 3.5%, իսկ 2012-ին նվազեցին 7%: 2013 թվականին պահուստների էական համալրումով հաջողվեց այն ավելացնել 25.2%, որոնք 2014-ին կրկին կրճատվեցին`34.8%`ՀՀ դրամի կտրուկ արժեզրկման (հատկապես դեկտեմբերին) հետևանքով:

2015 թվականին 20%-ով հաջողվեց վերականգնել ոսկու-արտարժույթի պահուստների մի մասը, ինչը թույլ տվեց դրանցով ապահովել արտաքին պարտքի 41%-ի ծածկույթ (2014-ի 39%-ի փոխարեն): Հայաստանի արտաքին պարտքը 2015 թվականին աճել է 16%, իսկ ՀՆԱ աճը կազմել է 3%: Հայաստանի ընդանուր պետական պարտքի մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 2015-ի վերջին կազմել է 48.8%, իսկ արտաքին պարտքինը` 41.5%: 2009-2013 թվականներին արտաքին պարտքի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում տատանվել է 35-38% սահմաններում, բացարձակ արտահայտությամբ աճելով 32%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2008-ին արտաքին պարտքի մասնաբաժինը ցածր էր 30%-ից, երբ ընդհանուր պարտքն աճել էր 21%, իսկ ՀՆԱ աճը ճգնաժամի հետևանքով 13.7%-ից դանդաղել էր մինչև 6.9%:

2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռն աճել է` 1.5 հազարից մինչև 1.7 հազար դոլար, ընդ որում, միայն արտաքին պարտքի գծով այդ ցուցանիշը 1.3 հազարից աճել է մինչև 1.5 հազար դոլար (2009-ին` 550 դոլար): Փորձագեները, հաշվի առնելով բարձր միգրացիան, գտնում են, որ Հայստանի բնակչության թվաքանակը զգալիորեն զիջում է պաշտոնական տվյալներին (2.994 մլն մարդ., 2015-ին` 2.999 մլն, 2014-ին`3.010 մլն մարդ, 2013-ին` 3.017 մլն.մարդ, 2012-ին`3,027 մլն.մարդ), հետևաբար, բնակչության մեկ շնչի հաշվով պարտքի բեռը շատ ավելի բարձր է:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ին Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 2.5 մլրդ դրամ, կամ 5,1 մլրդ.դոլար (2014-ին` 2.1 տրլն.դրամ, 2013-ին` 1,9 տրլն դրամ), որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմում է 2.1 տրլն դրամ, կամ 4.3 մլրդ,դոլար, իսկ ներքին պարտքը`368.4 մլրդ դրամկամ 761,5 մլն.դոլար: Ոսկու-արժույթի պահուստները 2015-ին կազմել են 1,8 մլրդ.դոլար, 2014-ի 1,5 մլրդ.դոլարի համեմատ: Ոսկու-արտարժույթի պահուստները 2013-ին աճել են 27.8%, 2014-ին նվազել են 34.8%, իսկ 2015-ին կրկին աճել են 20%: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
ՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտներըՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտները
ՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվենՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվեն
Հայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերություններըՀայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները
Երևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերումԵրևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերում
Հայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Նոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակՆոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակ
Կյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտԿյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.02.2026
RUB4.90-0.03
USD377.70-0.31
EUR445.38-0.18
GBP512.84-0.80
CAD276.00-0.08
JPY24.060.02
CNY54.43-0.03
CHF485.60-0.40