Ուրբաթ, 6 Մայիսի 2016 19:47
Ալինա Հովհաննիսյան

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանում սոցիալապես անապահով խավերի աջակցության ծրագրերի իրականացման պրոբլեմը գործող մեխանիզմների անարդյունավետությունն է

Արմինֆո. Հայաստանում սոցիալապես անապահով խավերի աջակցության բյուջետային ծրագրերի իրականացման պրոբլեմը ոչ թե ֆինանսական միջոցների բացակայության, այլ գործող մեխանիզմների անարդյունավետության մեջ է: Այս մասին Oxfam և ԵՄ ֆինանսական օժանդակությամբ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքերին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:

Նա նշել է, որ անարդյունավետությունը կայանում է նրանում, որ սոցիալական ծրագրերը հասցեավորման կարիք ունեն: Ըստ կատարված դիտարկումների, անապահով ընտանիքների 56% ներգրավված չէ սոցիալական օժանդակության ծրագրերին, իսկ ներգրավված 44%-ը գտնվում է ոչ այնքան ծանր վիճակում: Հետևաբար, Աջեմյանն անհրաժեշտություն է համարում այդ պրոբլեմի լուծմանն ուղղված անընդհատ աշխատանքը:

Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, ընդգծելով դիտարկումների կարևորությունը, նշել է, որ հասցեավորման բարելավման նպատակով հանրապետությունում ձևավորվում են Խորհուրդներ, որտեղ ներգրավված կլինեն հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնց գործունեոթյունը և գործիքները կուղղվեն նշված պրոբլեմների լուծմանը:

Իսկ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ գերատեսչության մշտական քննարկումների թեման է սոցիալականմ ծրագրերի արդյունավետության բարձրացմանն խնդիրները, միաժամանակ բարձր գնահատելով դիտարկումների արդյունքները:

Հարկ է նշել, որ «Ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված նպաստներ» և «Բժշկական սպասարկումը սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընգրկված անձանց համար» բյուջետային ծրագրերի անկախ դիտարկումներն իրականացվել են

«Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում և քաղաքականության բարելավմանն ուղղված երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կազմել է 670 հազար եվրո, որի 610 հազար եվրոն տրամադրել է ԵՄ-ը, իսկ 60 հազարը` Oxfam-ը: Բյուջետային ծրագրերի գնահատման նպատակը բնակչության իրազեկվածության և ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացումն է:

Նշենք, որ Oxfam-ը անկախ միջազգային բարեգործակալ կազմակերպություն է, որը հիմնվել է 1942 թվականին, Մեծ Բրիտանիայում (Օքսֆորդ), ընգրկում է ավելի քան 70 երկրներ: Հայստանում ծրագիրը հաստատվել է 1993 թվականի մարտին:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) անկախ հետազոտական ինստիտուտ է, որը հիմնվել է 2001 թվականին, Երևանում, սոցիալական զարգացման ոլորտում անկախ հետազոտություններ իրականացնելու նպատակով: