Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թվականի համար կանխատեսում է երկրի տնտեսական աճի դանդաղում, մինչև 1.5-2.6%, նախկինում կանխատեսված` 1.6-2.7% փոխարեն: Կանխատեսումն իրականացվել է 2016 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սակայն, 2017 թվականին ԿԲ ակնկալում է տնտեսական աճի արագացում, կապված ներդրումների և արտահանման խթանման, արտաքին տնտեսական իրավիճակի աստիճանաբար բարելավման և իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման հետ, ինչի արդյունքում 2017 թվականի վերջին տնտեսական աճը կարող է հասնել 3-4.5%-ի:
Արդյունաբերական հատվածում 2016-ի համար կանխատեսվում է 1.3-2.1%, շինարարության ոլորտում այն տատանվում է մինուս 0.8-ից դրական 0.2% տիրույթում, ծառայությունների ոլորտում աճը կանխատեսվում է` 1.8-2.4%, իսկ գյուղատնտեսության ոլորտի աճը կանխատեսվում է 4.2-5%:
Բացի այդ, 2016 թվականի համար ԿԲ կանխատեսում է ֆիզիկական անձանց տրանսֆերտների 9-12% անկում (դոլարով), պայմանավորելով դա Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսման վերանայումով, ինչպես նաև ռուսական ռուբլու այս տարվա հունվարին տեղի ունեցած հերթական արժեզրկումով:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել էր Հայաստանի 2016 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև 2.25-2.5%, նախկին` 2.2% փոխարեն: Համաշխարհային բանկը Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի 2.5% աճ: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը կանխատեսում է 2% աճ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, 2016-ին Հայաստանի ՀՆԱ աճը 3.2-3.9%-ից կդանդաղի մինչև 1.6-2.7%: ՀՀ 2016 թվականի պետբյուջեով ՀՆԱ աճը կանխատեսված է 2.2%, ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը նախատեսված է 4%, 12-ամսյա գնաճը` 4% (+/-1.5%): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 3%, 2014-ի 3.5%-ի փոխարեն: Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվությունը 2016-ի առաջին եռամսյակում աճել է 5.6%, 2015-ի 2.5% փոխարեն, ընդ որում, աճի արագացումը հիմնականում խթանել են ծառայությունների ոլորտը, արդյունաբերությունը և ագրոհատվածը:
Նշենք, որ դեպի Հայաստան ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոքը 2015 թվականին նվազել է 24%, մինչև 1.6 մլրդ.դոլար, իսկ արտահոսքի անկումը կազմել է 16%, մինչև 0.8 մլրդ.դոլար: Ընդ որում, ներհոսքի և արտահոսքի գծով առաջատարն է Ռուսաստանը, համապատասխանաբար կազմելով`63% և 37%: Վերջին երկու տարիների ընթացքում, ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների ներհոսքը նվազել է մոտ 730 մլն. դոլարով, իսկ միայն 2015-ին` 554 մլն.դոլարով, մինչդեռ 2009 թվականի այս ցուցանիշը կազմել էր 512 մլն դոլար: