Արմինֆո. 2016 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեծածախ առևտրի ծավալները Հայաստանում աճել են 4.7%, մինչև 173 մլրդ. դրամ ($ 354 մլն), իսկ ընդհանուր առևտրի ծավալը նվազել է 1,1%, մինչև կազմել 434.5 մլրդ. դրամ ($ 889 մլն.): Համեմատության համար նշենք, որ մեկ տարի մեծածախ առևտրի ծավալները կրճատվել էին 5,1%, ընդհանուր առևտրի տարեկան անկումը կազմել էր 6.3%: Միայն 2016-ի մարտին ապրանքաշրջանառությունը Հայաստանում աճել է 16,7%, մինչև 170.1 մլրդ դրամ, մասնավորապես, մեծածախ առևտրի ծավալն աճել էր 24,7%, մանրածախինը`11.3%, իսկ ավտոմեթենաների առևտրի ծավալն աճել էր 12,1%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մանրածախ առևտրի ծավալների նվազման տեմպերը կճատվել են 4.8%, կազմելով 248,8 մլրդ.դրամ ($ 509 մլն): Ավտոմեքենաների գնման / վաճառքի ծավալը 2016-ի առաջին եռամսյակում կտրուկ կրճատել է աճի տեմպերը` մինչև 1.3%, կազմելով 12.8 մլրդ. դրամ ($ 26.2 մլն): Առևտևւ ընդհանուր շրջանառության կառուցվածքում առյուծի բաժինը (57%) բաժին է ընկնում մանրածախ առևտրին, 40% -ը` մեծածախին, իսկ 3% -ը`ավտոմեքենաների գնման / վաճառքին:
Մանրածախ առևտրի կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովել են խանութները (այդ թվում նաև սուպերմարկետները) - 187 մլրդ դրամ կամ 75,2% (տարեկան աճը`0.8%), մյուս մանրածախ առևտրի օբյեկտները` 34.3 մլրդ դրամ կամ 13.8% (տարեկան անկումը`25,2%), սպառողական շուկաները`16,8 մլրդ կամ 6.8% (տարեկան անկումը` 10,6%), կրպակները - 6.5 մլրդ դրամ կամ 2.6% (տարեկան անկումը`5,1%), և գյուղատնտեսական շուկաները`4 մլրդ կամ 1.6% (տարեկան աճը`3.4%):
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի հունվար-մարտին կազմել է 488.67 / դոլար, իսկ միայն մարտին`486.33 դրամ / դոլար:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |