Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի արդիականացման հիմնական նպատակն անվտանգ շահագործումն է և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացումը: Այս մասին Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում մայիսի 18-ին հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման և ռեսուրսների երկարաձգման բաժնի ղեկավար Ռուբիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, նախագծի իրականացումն էլեկտրաէներգիայի արտադրւթյունը ներկայիս 407 մեգավատից կավելացնի մինչև 440 մեգավատ: Գրիգորյանը հավելել է, որ աշխատանքները կիարակացվեն ռեկորդային կարճ ժամակետներում: Մասնավորապես, 2018 թվականի գարնանը, երբ բլոկը կկանգնեցվի 4-ամսյա վերանորոգման, ինչպես նաև վառելիքով լիզքավորելու համար, երրորդ մեքենայի վրա անհրաժեշտ կլինի փոխարինել տրանսֆորմատորը, գեներատորը, կոնդենսատորը և սուպեր-շոգեայրիչը: 2019 թվականին, կայանը 3 ամսով կանգնեցնելու ընթացքում նման աշխատանքներ կիրականացվեն նաև չորրորդ մեքենայի վրա: «Դա շատ բարդ աշխատանք է, բոլոր կողմերից պահանջում է ջանքերի համակարգում»,-նշել է բաժնի ղեկավարը: Բլոկի անվտանգության նկատառումներից ելնելով պահանջվում է ջրածնային սառեցման գեներատորները փոխարինել օդային սառեցման համակարգով, որի ընթացքում առկա են հրթեհների և պայթյունների առաջացման ռիսկերը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Գրիգորյանը նշել է, որ կորպուսի սպասարկումը կավարտվի այս տարի: Այնուամենայնիվ, ըստ նախնական տվյալների, այն գտնվում է լավ վիճակում: Իսկ սարքավորումների համար անհրաժեշտ է իրականացնել գործիքային հետազոտություն: Ընթացիկ տարում կրկին կբեռնաթափվի ակտիվ գոտին, ներկորպուսային սարքերը դուրս կբերվեն և յուրաքանչյորր տարրի գծով կիրականացվեն գործիքային հետազոտութուններ, որից հետո կտրվի մնացորդային ռեսուրսի եզրակացությունը: Բաժնի վարիչը հիշեցրել է, որ ռեակտորը 4 տարին մեկ անգամ ամբողջովին բեռնաթափվում է, դուրս է հանվում վառելիքը և կորպուսը մնում է դատարկ, որից հետո իրականացվում է շահագործման հսկողությունը: «Մինչ օրս ոչ մի շեղում չի արձանագրվել»,-նշել է Ռ.Գրիգորյանը: