Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 17,8%, 2016 թվականի ապրիլին հատելով 2 տրլն.դրամի սահմանագիծը: Իսկ եռամսյակային կտրավծքով ավանդների ծավալն աճել է 3,3%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ավանդների կառուցվածքում արտարժութային բաղադրիչն աճել է 15.7%, մինչև 1.385 տրլն. դրամ, իսկ դրամային բաղադրիչը` 22,5%, մինչև 630 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը բանկային ավանդների ընդհանուր կառուցվածքում կազմել է 68.7%, իսկ դրամային ավանդներինը`31,3%:
Ներգրավված ավանդների ծավալներում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 77,7% կամ 1,565 տրլն.դրամ (տարեկան աճը`19%, իսկ միայն առաջին եռամսյակում`4,3%), ոչ ռեզիդենտների մասնաբաժինը - 22.3% կամ 449.5 մլրդ դրամ (տարեկան աճը`13,8% է, իսկ միայն առաջին եռամսյակի աճը`0.04%):
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 28.5% կամ 447 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 71.5% կամ 1 տրլն. դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում աճել են 20,1%, իսկ եռամսյակում նվազել են 0,9%: Ժամկետային ավանդներն աճել են 18,5%, իսկ միայն եռամսյակում`6,5%:
Բնակչության ավանդները Հայաստանի բանկերում 2016 թվականի ապրիլի 1-ին կազմել են ավելի քան 1 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 18%: Իսկ եռամսյակային կտրվածքով բնակչության ավանդները նվազել են 46,7%:
Ըստ վիճակագրական տվյալների, դրամով ավանդների միջին տոկոսադրույքներն ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 11.45%, նախորդ եռամսյակի`13.33% -ի և նախորդ տարվա` 15.21%-ի փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.03.2016թ. դրությամբ կազմել է 480.79 դրամ/դոլար):
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |