Հինգշաբթի, 26 Մայիսի 2016 11:50
Ալեքսանդր Ավանեսով

ՏՄՊՊՀ հետազոտություն կանցկացնի ջերմոցային տնտեսության ոլորտում

ՏՄՊՊՀ հետազոտություն կանցկացնի ջերմոցային տնտեսության ոլորտում

Արմինֆո. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին: 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը ՝ արձագանքելով  ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին:
 
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ա. Շաբոյանը ընդգծել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առևտրի և ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը, ինչը լիարժեք իրավական հիմքի վրա կդնի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները:  Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասության շրջանակներում աջակցելու՝ ի հայտ եկած  խնդիրների լուծման հարցում: 
 
Ա. Բաբկոն ՏՄՊՊՀ նախագահին խնդրել է, որպեսզի Հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացնի ՀՀ ջերմոցային տնտեսության ոլորտում: Ըստ պաշտոնյայի, քանի որ ՌԴ կառավարության աջակցությամբ Հայաստանում գործում է ջերմոցաշինության խթանման ծրագիր, ապա այս տեսանկյունից խնդիրը արդիական և կարևոր է՝ հասկանալու, թե ինչպիսի մրցակցային իրավիճակ է այս ոլորտում: Ա. Բաբկոն նշել է, որ Հայաստանում արտադրված բանջարեղենները մեծ պահանջարկ ունենն ՌԴ-ում, այդ իսկ պատճառով իրենց կողմից ծրագրի լիարժեք և բարեհաջող իրագործումը խիստ կարևորվում է: Ի պատասխան Ա. Շաբոյանը տեղեկացրել է, որ Հանձնաժողովը պատրաստակամ է ուսումնասիրություն իրականացնելու այս ոլորտում: 

Նորություններ


Արտ. փոխարժեքները
23.10.2020
RUB6.470.05
USD494.010.30
EUR585.250.48
GBP646.41-0.59
CAD376.760.89
JPY47.210.02
CNY74.06-0.21
CHF546.291.36



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000