Հինգշաբթի, 26 Մայիսի 2016 19:43
Կարինա Մելիքյան

Հայաստանի բանկերը զգալիորեն դանդաղեցրել են վարկավորման տեմպերը, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում

Հայաստանի բանկերը զգալիորեն դանդաղեցրել են վարկավորման տեմպերը, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում

Արմինֆո.Հայաստանի բանկերը զգալիորեն դանդաղեցրել են վարկավորման տեմպերը, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, տնտեսության վարկավորման տարեկան աճը 2016 թվականի առաջին եռամսյակում դանդաղել է` 15,4% -ից մինչև 8,8%, կազմելով 1.5 տրլն դրամ ($ 3.2 մլրդ), իսկ ֆիզիկական անձան` 15.7% մինչև 3,5%, կազմելով 745.7 մլրդ դրամ ($ 1,6 մլրդ):

Մինչդեռ, 2012 թ այդ երկու հատվածների աճի տեմպերով հասել էին 31-37%-ի, որից հետո, 2014-ին նվազեցին մինչև 8-19%, կիսով չափ վերականգնվելով 2015-ի I եռամսյակում, կորպորատիվ վարկավորման մասով, միաժամանակ շարունակելով կորցնել մանրածախի հատվածում: Տեմպերի դանդաղեցումը տեղի էր ունենում բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում, արժութային բաղադրիչի ամենամյա աճի պայմաներում`62% -ից մինչև 67%, իսկ դրամային բաղադրիչը նվազում էր` 38% - ից մինչև 33% (2016-ի ապրիլին):

 

Ըստ ոլորտների, ամենամյա աճի տեմպն էապես դանդաղեցին արդյունաբերական հատվածի վարկավորման ոլորտում`23.1% -ից մինչև 3%, գյուղատնտեսության ոլորտում`20,1% -ից մինչև 5.5%, հանրային սննդի և սպասարկման ոլորտներում`40,4% -ից մինչև 5.5 %, իսկ շինարարության ոլորտում`5,3% աճից մինչև 3.3% անկում: Առևտրի վարկավորման ոլորտում արձանագրվել է մոտ 7% աճ, իսկ տրանսպորտի և կապի ոլորտում` 5,2%-ից մինչև 64.1%: ՓՄՁ ոլորտի վարկավորումը 10%-ից աճեց մինչև 20,3%, բայց 2016-ի I եռամսյակում կտրուկ դանդաղեց 2% -ով, գերազանցելով 640 մլրդ դրամը: Այս ֆոնին մանրածախ վարկավորումը մեծապես կորցրեց տարեկան տեմպերը, ընդ որում, բոլոր հատվածներում:

 

Մասնավորապես, սպառողական վարկավորման աճը դանդաղեց`19,6% -ից մինչև 3%, հիփոթեքինը` 20.2% -ից մինչև 8%, դրան զուգահեռ, դրականից բացասական դինամիկա տեղափոխվեցին ավտովարկավորման տեմպերը (+ 5% -ից մինչև -27.6%), օվերդրաֆտները և վարկային քարտերը (+ 12,7% -ից մինչև -3.7% ): Հատկանշական է, որ հիփոթեքային վարկավորման տեմպերի դանդաղմանը զուգահեռ դանդաղեց նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Մատչելի բնակարան երիտասարդներին» ընկերությունների կողմից իրականացվող վերաֆինանսավորման տեմպերը:

 

Այսպես, այդ ընկերությունների կողմից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման տեմպերը կտրուկ արագանալով 2015-ի I եռամսյակում` 15%-ից մինչև 95,5%, 2016-ի I եռամսյակում դանդաղեցրին տեմպերը մինչև 20.7%: Ինչպես գտնում են ԱրմԻնֆո վերլուծաբանները, հատկապես այս փաստը ԿԲ-ին մղեց վերանայելու «Մատչելի բնակարան երիտասարդնրին» պետական ծրագրի պայմաները, դեպի ավելի շատ մատչելիության կողմը (բարձրացավ գնվող բնակարանի գնի սահմանաչափը և տրամադրվող վարկի առավելագույն չափը, նվազեցվեց նաև կանխավճարը, բայց ավելացան գրավի պահանջները - Խմբ.), ինչի ազդեցությունը հիփոթեքային վարկավորման վրա կարող է արտահայտվել հետագա եռամսյակների ընթացքում:

 

Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգի վարկային ընդհանուր ներդրումները 2016 թվականի առաջին եռամսյակում աճի տեմպերը դանդաղեցրին`15% -ից մինչև 7,1%, կազմելով 2,3 տրլն դրամ ($ 4.8 մլրդ): Ընդ որում, միայն եռամսյակային կտրվածքով ցույց տալով մի փոքր դրական միտում (1.4%), նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ (մինուս 4,8%):

 

Վարկավորման տեմպերի դանդաղմանը զուգահեռ բանկերն սկսեցին կրճատվել նաև արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառությունները: 2015 թվականի առաջին եռամսյակում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցների 17.3% տարեկան աճը 2016 թվականին փոխարինվեց տարեկան 2% աճով: Դրա փոխարեն ավելացան ներքին աղբյուրներից ներգրավվող միջոցները, բայց դրանց տեղաբաշխումը դժվարանում է վարկառուների վատ վիճակի և կուտակված անհուսալի վարկերի լուրջ ծավալների պատճառով: Որպես արդյունք, վարկավորման միջոցների նկատմամբ ներգրաված միջոցների ծավալների ավելացոմը մինչև 2016-ի ապրիլը նվազեցրեց բանկերի ներդրումային ակտիվության մակարդակը` 91% - ից մինչև 85%:

 

Ընդ որում, դա տեղի ունեցավ 4 բանկերի կողմից սեփական կորպորատիվ պարտատոմսերի իրացումից ներգրավված միջոցների հաշվին (Արարատբանկ, Պրոմեթեյ Բանկ, Արդշինբանկը և Արմսվիսբանկ): Վարկային շուկայում տիրող բարդ իրավիճակը բանկերին ստիպում է սեփական միջոցները տեղաբաշխել արժեթղթերի շուկայւում: Այսպես, պետական պարտատոմսերում կատարված ներդրումները 2016-ի ապրիլի դրությամբ տարեկան կտրվածքով ավելացան 11,4%:

 

Այնուամենայնիվ, այս ճշգրտումն ունեցավ ժամանակավոր բնույթ և այժմ դիտվում է տեմպերի աստիճանաբար դանդաղում` մինչև 13%: Ազատ միջոցներն ավելի ակտիվորեն են տեղաբաշխվում նոստրո հաշիվներում, ինչի մասին է վկայում է տարեկան դինամիկայի կտրուկ բարելավումը`բացասական 24.6%-ից մինչև դրական` 24,3%: Եվ նույնիսկ ազատ միջոցների ուղղությունը դեպի կանխիկ փողերը ցույց է տալիս տարեկան 9.2% աճ, գերակշռելով վարկավորման տեմպերին (7.1%):

 

Արդյունքում, վարկավորման եկամուտները տարեկան կտրվածքով աճեցին ընդամենը 3.4%, իսկ ավանդների և ընթացկ հաշիվների սպասարկման ծախսերը` 21,4%: Եկամուտները նոստրո հաշիվներից, վարկերից և ավանդներից տարեկան կտրվածքով աճեցին 30,2%, իսկ լորո-հաշիվների և միջբանկային վարկերի/ավանդների ծախսերը նվազեցին 3.9%:

 

Արժեթղթերից ստացված եկամուտները մեկ տարում ավելացան 11.8%, տարեկան անկումը` 65.9%: Եկամուտները և ծախսերը վճարման գործարքներից (այդ թվում, դրամական փոխանցումներից) գտնվում են դրական`10,3% դինամիկայում, կազմելով 7%: Ստացված եկամուտները քարտային սպասարկման ծառայություններից նվազել են տարեկան կտրվածքով 0,7%, մինչդեռ այդ ծախսերի հոդվածն աճել է 16.2%: Տոկոսային եկամուտներում վարկավորման մասնաբաժինը կազմել է 87%, գործարքներն արժեթղթերից` 10,6%, նոստրո հաշիվներից, վարկերից / ավանդներից`2.3%, իսկ տոկոսային ծախսերում ավանդների և ընթացիկ հաշիվների մասնաբաժինը կազմել է 61.8%, Լորո հաշիվների և միջբանկային վարկերի / ավանդների մասնաբաժինը`32.6%, գործարքներն արժեթղթերում`4.2%:

 

Ոչ տոկոսային եկամուտներում վճարման գործարքները (այդ թվում դրամական փոխանցումները) կազմել են 16,3%, իսկ պլաստիկ քարտերի սպասարկման եկամուտները` 12.5%, իսկ ոչ տոկոսային ծախսերում այդ հոդվածների մասնաբաժինը համապատասխանաբար կազմել է`1.5% և 3.5 %: Որպես կանոն, ընդհանուր եկամուտներում գերիշխում է հաճախորդների վարկավորման մասնաբաժինը, իսկ ընդհանուր ծախսերում`- ավանդներ / ընթացիկ հաշիվներ,համապատասխանաբար` 65.4% և 29%: Ըստ վիճակագրական տվյալների, միջին տոկոսադրույքը դրամով վարկերի գծով 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 19.11% (առանց ամենամյա փոփոխության), 2015-ի IV եռամսյակի`15.13% -ի փոխարեն:

 

Միևնույն ժամանակ, տոկոսադրույքը դրամով ավանդների գծով I եռամսյակում կազմել է 11.45%, 2015-ի IV եռամսյակի 13.33% ի փոխարեն: ՀՀ դրամի փոխարժեքը վերջին 5 տարիներին ունեցել է հետևյալ դինամիկան` 2012-ին - 390,64 դրամ / $ 1 (I եռամսյակում` 388.43 ՀՀ դրամ / $ 1), 2013-ին`418,58 դրամ / $ 1 (I եռամսյակում` 409.47 ՀՀ դրամ / $ 1), 2014-ին`413 31 դրամ / $ 1 (I եռամսյակում`411.04 ՀՀ դրամ / $ 1), 2015-ին`471,13 դրամ / $ 1 (I եռամսյակում` 477.26 դրամ / $ 1), 2016-ի ապրիլին` 480 79 դրամ / $ 1 (I եռամսյակում` 488.67 դրամ / $ 1):

 

Ընդհանուր առմամբ, ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2011-2015 թվականներին 372.5-ից ցատկեց մինչև 477.92 դրամ / $ 1, ընդ որում, զգալի արժեզրկումը տեղի ունեցավ 2014-ի վերջին ամիսներին, երբ Հայաստանի արժութային շուկայում այն հատեց 570 դրամի սահմանագիծը:

 

Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ սկսեց արժեզրկվել 2014-ի հոկտեմբերի մինչև դեկտեմբերի 17-ը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2012-2015թթ. դանդաղեց` 7.2% -ից մինչև 3%, ինչը պայմանավորված էր արդյունաբերական ապրանքների արտադրության 8,8% -ից մինչև 5,2% անկումով, ծառայությունների`10,8%-ից մինչև 2.7% անկումով, իսկ առևտրի ծավալների 3.6% աճը փոխարինվեց 8% անկումով, շինարարության ծավալներն աճեցին 0.3%, իսկ գյուղատնտեսական ոլորտում աճի տեմպերն արագացան` 9.5% -ից մինչև 11 7%:

 

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության աճը 2012-ին դանդաղել է 3,9%,  (ներառյալ արտահանումը` 7%, իսկ ներմուծումը`2.9%), մինչև 2014-ի`1% -ը (այդ թվում, արտահանումը`2, 7%, իսկ ներմուծումը`0.4%), 2015-ին արձանագրելով 20.6% անկում (շնորհիվ ներմուծման 26.5% և արտահանման` 3.9% անկման): 2016 թվականի I եռամսյակում, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առևտրի շրջանառության ծավալի անկումը կազմել է 3,8%, պայմանավորված ներմուծման 15.9% անկումով և արտահանման` 26.3% աճով:

 

Արդյունաբերությունը ցույց տվեց 8,9% աճ, գյուղատնտեսության ոլորտը`3,3%, ծառայությունների ոլորտը`10%, իսկ ՀՆԱ-ի կառուցվածքում նվազել է շինարարության ծավալը`2.2% և առևտրի ծավալը`1.1%: Գները սպառողական շուկայում 2012-ի 3.2% գնաճից հետո, համահունչ են դրամի արժեզրկմանը և 2014-ին ցատկեցին 4.6%, 2015-ին իջնելով մինչև 1%, բայց 2016-ի I եռամսյակում ՀՀ դրամի արժեզրկումը կազմեց 0,7%, ուղեկցվելով գների 0.4% աճով: