Արմինֆո.Բնական գազիվերջնական սակագինը ձևավոևվում է ըստ Հայաստանի օրենսդրության: Մայիսի 31-ին այս մասին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, պատասխաբելով սահմանի վրա և վերջնական սպառողի մոտ սակագների միջև եղած էական տարբերության հիմնավորվածության վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության հարցին: Նրա խոսքով, վերջնական սակագնի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ: «Դրանք պահպանման և շահագործման ծախսերն են, իրականացվող ներդրումները, որպեսզի հաջորդ սերնդին փոխանցվի գազի մատակարարման ավելի հուսալի համակարգ»,-հայտարարել է նա:
Ինչպես նշել է Հարությունյանը, գազի տեղափոխման համակարգում կան 50-տարվա վաղեմություն ունեցող խողովակներ, որոնք «մենք ժառանգել ենք մեր պապերից»: «Իսկ չե՞ք ցանկանում որևէ բան էլ դուք կառուցեք կամ թողնել ձեր թոռներին», հարցադրել է ընկերության ղեկավարը: Հենց այս նպատակներին էլ կուղղվի տնտեսվախ 7 մլրդ.դրամը, որը ձևավորվել է անցյալ տարի սահմանի վրա գազի գինը 189 դոլարից մինչև 165 դոլար նվազեցնելու արդյունքում, նշել է Հարութունյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կայացրել է որոշում, որի համաձայն, սահմանին բնական գազի գնի 1000 խմ դիմաց 189 դոլարից մինչև 165 դոլար նվազման արդյունքում ձևավորված ողջ շահույթը կմնա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրինության ներքո: Ինչ վերաբերում է շահույթին, որը կարող է ձևավորվել 1000 խմ դիմաց 165 դոլարից ավելի ցածր գին սահմանելու արդյունքում, ապա, ինչպես պարզաբանել է ՀԾԿՀ ներկայացուցիչը, գումարը կուղղվի Հայաստանի պետբյուջե, իսկ հետագայում կլինի ՀՀ կառավարության տնօրինության ներքո:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումների ծավալը գազի տեղափոխման համակարգի զարգացմանը 2013-2015 թվականներին կազմել է 14.3 մլրդ.դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է, որը հանդիսանում է Վրաստանի տարածքով դեպի Հայաստանի ներքին շուկա բնական գազի մատակարարման և բախշման մոնոպոլիստը: Ընկերությունն զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահպանմամբ, բաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա գազապահեստարանների վերանորոգմամբ և ընդլայնմամբ: