Հինգշաբթի, 2 Հունիսի 2016 15:00
Նաիրա Բադալյան

Արթուր Գասպարյան. Հայաստանը տարածաշրջանի առաջին պետությունն է, որը ներդրել է PBN նավիգացիոն համակարգ

Արթուր Գասպարյան. Հայաստանը տարածաշրջանի առաջին պետությունն է, որը ներդրել է PBN նավիգացիոն համակարգ

Արմինֆո. Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից առաջին է, որը երկրի օդային տարածությունը շահագործողների համար ներդրել է PBN նավիգացիոն համակարգ: Այս մասին հունիսի 2-ին «Եվրասիա» Համակարգող խորհրդի նիստում հայտարարել է «Հայաէրոնավիգացիա» ընկերության տնօրեն Արթուր Գասպարյանը, նշելով, որ Հայաստանում PBN ներդրումն ավարտվել է մայիսի 26-ին:

Նրա խոսքով, PBN նավիգացիոն համակարգը նախատեսում է սպառողների ծախսերի կրճատում, կապված ավիաչվերթի արժեքի իջեցման, վառելիքի ծախսի, ինչպես նաև թռիչքի ժամկետի կրճատման հետ: Ավիատոմերի գների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Ամեն ինչ կախված է ավիաընկերություններից, որոնք կօգտվեն PBN համակարգի շրջանակներում ընձեռված հնարավորություններից: Միայն խորը վերլուծությունից հետո, և որոշ ժամանակ անց, կարելի է ավելի հանգամանորեն խոսել այդ թեմայով: Այդ միտումը, անկասկած, առկա է մեր ավիացիոն համակարգում»:

Նշված նորամուծոթյունների արժեքը, ըստ Ա.Գասպարյանի, նստեց 250 հազար եվրո և անցավ երկու փուլով: Իսկ հաշվարկների և դիզային սպասարկումը մրցույթի շրջանակներում տրամադրել է գերմանական ավիախորհրդատվական ընկերությունը:

Իր հերթին, «Ռոսաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Մոիսեենկոն լրացրել է, որ Հայաստանն աբողջությամբ կատարել է PBN հետ կապված բոլոր ընթացակարգերը: Նա նշել է, որ PBN համակարգը թույլ կտա ոչ միայն կրճատել ծախսերը, այլ նաև կնպաստի վնասական նյութերի արտանետումը դեպի մթնոլորտ նվազեցնելուն:

Նշենք, որ «Եվրասիա» Համակարգող խորհրդի նիստին, որը տեղի ունեցավ հունիսի 2-ին, Երևանում, ներկա էին հետխորհրդային ավիացիոն պրովայդերների ներկայացուցիչները: Հանդիպման հիմնական նպատակը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գծով փորձի փոխանակումն էր, ինչպես օդային երթևեկության կառավարման ընթացակարգերում, այնպես էլ ռադիոտեխնիկական ապահովման առումով:

Հիշեցնենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն 100% պետական կապիտալով ընկերություն է: Ընկերությունն իրականացնում է թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկում, այսինքն, օդային երթևեկության դիսպետչերական սպասարկումը և աէրոնավիգացիոն տեղակատվության տրամադրումը: Ընկերությունը հիմնվել է 1997 թվականին, «Զվարթնոց» օդանավակայանի համապատասխան ծառայությունից առանձնանալու միջոցով: 2003 թվականից ընկերության կազմում ընդգրկվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքացիական օդանավակայանների համապատասխան ծառայությունները: