Արմինֆո. Ռոսավիացիան «Սարատովյան ավիաուղիներե ավիաընկերությանը շաբաթական երկու անգամ Սամարա-Երևան երթուղիով կանոնավոր ավիաչվերթներ իրականացնելու թույլտվություն է տրամադրել: «Սարատովյան ավիաուղիներե-ը (Saratov Airlines) ռուսաստանյան ավիաընկերություն է, որը միավորում է օդանավակայանը և ավիաընկերությունը և հանդիսանում է Պովոլժիեյի հնագույն ավիաընկերություններից մեկը: Այսօր ընկերությունը թռիչքեր է իրականացնում ՌԴ ողջ տարածքով, ինչպես նաև միջազգային չարտերային չվերթներ դեպի Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրեներ: Ընկերությունը եղել է «Крылья Россииե ազգային մրցանակաբաշխության 1999, 2000 և 2006 թվականների հաղթողը:
Նշենք, որ ավլի վաղ «Որալյան ավիաուղիներե ընկերությունը հայտարարել էր դեպի Երևան կանոնավոր թռիչքների իրականացման մեկնարկի մասին (երկուշաբթի օրերին): Իսկ նախօրեին Nordwind Airlines ավիաընկերությունը (Հյուսիսային քամի) իր պաշտոնական կայքում հայտնել է «Դոմոդեդովո՚ օդանավակայանից դեպի Երևան և Օրենբուրգ կանոնավոր չվերթերի իրականացման մասին: Չվերթեր կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով՝ 06.06.2016-ից Մոսկվա Երևան ուղղությամբ, շաբաթական 5 անգամ, երեքշաբթի և հինգշաբթի օրերից բացի, իսկ այդ օրերին թռիքներ են նախատեսվում դեպի Գյումրի:
Դեպի Հայաստան թռիչքների քանակն ավելացնում է նաև «ՅուՏէյրե ավիաընկերությունը, որը նշանակվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագրային գծերում կանոնավոր փոխադրող: 2016 թվականի մայիսի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ նոտայով «ՅուՏէյրե ավիաընկերությունը ուղևորների, բեռների և փոստի կանոնավոր չվերթներ կիրականացնի Սոչի-Երևան-Սոչի և հակառակ ուղղությամբ` շաբաթը 3 անգամ, Դոնի Ռուստով-Երևան և հակառակը` շաբաթը 3 անգամ, Մինվոդի-Երևան և հակառակը` շաբաթը 3 չվերթ, Կրասնոդար-Երևան և հակառակը` շաբաթը 7 չվերթ: «ՅուՏէըրե ռուսական ընկերությունն ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացնում Ռուսաստանում և արտասահմանում, զբաղվում է օդանավերի և ուղղաթիռների տեխսպասարկմամբ և անձնակազմի պատրաստմամբ: Ուղևորահոսքի և ուղևորաշրջանառության ծավալով «ՅուՏէյրըե 2-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանում` «Աերոֆլոտիցե հետո:
Այստեղ հարց է առաջանում, թե ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից հայկական շուկայի էքսպանսիան պատահականություն է, թե՞ օրինաչափություն:
Նշենք, որ Մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստում դրական եզրակացություն էր տրվել «Ավիակոմպանիա Արմենիաե ՍՊԸ-ին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ: «Ավիակոմպանիա Արմենիաե ՍՊԸ-ի կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ստանալու համար ներկայացված հայտի համաձայն, ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություններով: Ընդ որում էկոնոմիկայի նախարարությունն ավիաընկերության ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ ընթացիկ մոնիթորինգ կիրականացնի: Նախատեսվում է, որ ապրիլի 21-ին ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կսկսի երկու ուղղությամբ` դեպի Թել Ավիվ և Մոսկվա: Այնուհետև ընկերությունը ձեռնամուխ կլինի կանոնավոր չվերթների իրականացմանը դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա: Գերակայուն ուղղությունների թվում է Ռուսաստանը, և ավիաընկերությունը ծրագրում է ՌԴ մայրաքաղաքից զատ թռիչքներ իրականացնել դեպի Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա, իսկ եվրոպական ուղղություններից` դեպի Գերմանիա և Իտալիա: Այսօրվա դրությամբ հիմնական ավիապարկը կազմված է Boeing 737-500, Boeing 737-700 и Boeing 737-800-ց: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթները կսկսի լիզինգով վերցված Boeing 737-ով, իսկ տարեվերջին ավիապարկը կհամալրվի մինչև 8 ինքնաթիռ: Հետագայում ավիաընկերությունը նախատեսում է ձեռք բերել ավելի փոքր CRJ ինքնաթիռ, ինչպես նաև VIP սպասարկում կիրականացնի ավիապարկում եղած Gulfstrea ինքնաթիռով: Ավիապարկի ինքնաթիռների տարիքը չի գերազանցի 15 տարին, իսկ դրանց տեխնիկական սպասարկումը կիրականացվի Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունում: 49 եվրոյից սկսվող գներով տոմս կարող են ձեռք բերել ոչ բոլորը, այն էլ` թռիչքից մի երկու ամիս առաջ և առանց վերադարձնելու հնարավորության, հաղորդել է ընկերության համահիմնադիր Թամազ Գաիաշվիլին: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարին կգումարվեն օդանավակայանի ծախսերը ( հաշվի առնելով, հարկային գանձումները` շուրջ 96 եվրո): Ավիատոմսերի վերջնական արժեքը կլինի առնվազն 20-30%-ով ավելի թանկ` քան Վրաստանում: «Հայաստանում ավելի թանկ է վառելիքը` և էլի շատ բաներե, - պարզաբանել է Գաիաշվիլին:
Նշենք, որ Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատել է «Էյր Արմենիաե ավիաընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը: Ընկերությունը հույս ունի առաջիկայում վերականգնել թռիչքները, իսկ պարտքերը նախատեսում է մարել հաջորդ 24 ամիսներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նրա խոսքով, ընկերությունը շարունակում է պնդել, որ շուկայի բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միատեսակ պայմաններ: «Եթե ռուսական ընկերությունները հայկական օդանավակայանում օգտվում են առավելություններից, ապա տեղական փոխադրողներին նույնպես պետք է տրամադրվեն համապատասխան պայմաններե,-հայտարարել է նա: Ավիաընկերությունն առայժմ իրեն ոչ մի ձևով չի դրսևորել, ընկերության ղեկավարոթյունը գտնվում է մտչելիության գոտուց դուրս, իսկ թե որ փուլում է գտնվում ֆինանսական առողջազման ծրագիրը` անհայտ է: Հավանաբար, նման մրցակցային պայմաններում, Հայաստանին առաջիկայում վիճակված չէ վերակակենդանացնել ազգային ավիացիոն ոլորտը: