Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2016 թվականի հունվար-մայիսին գները նվազել են 0.6%,իսկ դրամի արժևորումը (ռեվալվացիան) դոլարի նկատմամբ կազմել է0.9%: Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միայն մայիսին դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կազմել է0.6%, իսկ գնանկումը`0,7%: 2016-ի մայիսին 2015-ի մայիսի համեմատ գնանկումը կազմել է 2,1%, իսկ դրամի արժևորումը դոլարի նկատմամբ`0.4%, իսկ 2016-ի հունվար-մայիսին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ գնանկումըև կազմել է 1,6%: 2016 թվականի մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478,37 դրամ/$ 1, 2015-ի մայիսի 480,2 դրամ/$ 1- ի և 2014-ի մայիսի 413,32 դրամ/$ 1 - համեմատ:
Համեմատության համար հիշենք, որ սպառողական շուկայում 2015 թվականի մայիսին գնանկումը կազմել էր 0.5%, իսկ դրամի արժեզրկումը`1,3%, հունվար-մայիսին գնաճը կազմել է 1,4%, դրամի արժեզրկումը`3.6%, իսկ 2015-ի մայիսին 2014-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 5,1%, դրամի արժեզրկումը`16.2%: 2014-ի մայիսին գնանկումը կազմել է 0,8%, դրամի արժևորումը`0,2%, հունվար-մայիսին գնաճը կազմել է 0.9%, դրամի արժեզրկումը`2%, իսկ 2014-ի մայիսին 2013-ի նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 3.6%, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ`0,6%: 2013-ի մայիսին սպառողական շուկան արձանագրել է 0.8% գնանկում, որին հաջորդեց դրամի 0.2% արժևորումը դոլարի նկատմամբ, հունվար-մայիսին գնաճը կազմել է 0.9%, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ` 2%, իսկ 2012-ի մայիսի համեմատ գնաճը կազմել է 3.6%, ուղեկցվելով դոլարի նկատմամբ դրամի 0.6% արժևորումով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ 2015 թվականին կազմել է 4.2%, սպառողական գներն իջել են ընդամենը 0.1%, իսկ միայն դեկտեմբերին դրամն արժեզրկվել դոլարի նկատմամբ`0,6% (մինչև 482.9
Դրամ / $ 1) գնաճը`1.7%: 2014-ին դրամն արժեզրկվել է 14,1% (միայն դեկտեմբերին`10%, գնաճը` 3%), ինչն ուղեկցվել է 4.6% գնաճով: 2013-ին դրամի արժևորումը կազմել է 0.1%, գնաճը`5.6%: 2012-ին գնաճը կազմել է 3.2%, դրամի արժեզրկումը`5,8%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 45%, ընդ որում, գագաթնակետին հասավ դեկտեմբերի 17-ին, երբ արձանագրվեց 570 դրամ / $ 1 մակարդակ: Ընդհանուր առմամբ, 2014-ին դրամի արժեզրկումը կազմել է 40% (նվազագույնը հունիսին և առավելագույնը`դեկտեմբերին): ՀՀ դրամի նախորդ կտրուկ արժեզրկումը տեղի էր ունեցել 2009 թվականին (3 մարտի` 22%): Եվ եթե այն ժամանակ պատճառը ԿԲ կողմից լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալն էր, ապա 2014 թվականին դա տեղի ունեցավ արտաքին գործոնների ազդեցության ներքո, որոնք են` ռուսական ռուբլու փլուզումը, մասնավոր տրանսֆերտների կտրուկ կրճատումը, արտահանման և ներմուծման անկումը, տնտեսական աճի զգալի դանդաղումը: Իսկ Հայաստանի արտարժույթի մանրածախ դրամը դոլարի նկատմամբ փետրվարի 12-ին արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ապրիլի 7-ին հասնելով 483 դրամի մակարդակ: Հետագայում, ապրիլի կեսերից դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել, ապրիլի 29-ին`479 դրամ/$ 1մակարդակում, շարունակելով այդ միտումները նաև մայիսին: Մայիսի 31-ին դրամն ամրապնդվեց 478 դրամ/դոլար մակարդակում, բայց հունիսի սկզբից սկսեց դֆանդաղ թուլանալ, հունիսի 7-ին կանգ առնելով 479 դրամ/$ 1մակարդակում, 2015-ի հունիսի` 476.24 դրամ/$ 1մակարդակի համեմատ:-