Արմինֆո. Prometey Mobile հեռահար ծառայության շրջանակներում հայաստանյան Պրոմեթեյ բանկի պաշտոնական դեմքն է դարձել հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ-2016ե-ի մասնակից Իվետա Մուկուչյանը: Ծառայության շնորհանդեսի շրջանակներում, որը ունեցավ հունիսի 14-ին, թողարկվեցին նաև հատուկ դիզայնով վճարային քարտեր, Մուկուչյանի պատկերով, որոնք կարելի է ձեռք բերել անվճար: Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեց Prometey Mobile գովազդային հավելվածը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Իվետա Մուկուչյանը:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Պրոմեթեյ Բանկի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Լիլիթ Մակարյանը տեղեկացրել է, որ Բանկն Իվետա Մոկուչյանի հետ համագործակցում է արդեն 5 տարի, իսկ երգչուհին ակտիվորեն օգտվում է Բանկի ծառայույթուններից: «Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությնա երկար տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ ակտիվ կյանք ունի երգչոհին: Հետևաբար, Իվետայի ընտրության հարցում կասկածներ չեղանե,-պարզաբանել է նա, նշելով, որ այս ծառայությւոնը նախատեսված է այն անձանց համար, ովքեր վարում են Իվետայի նման ակտիվ կյանք:
Նշենք, որ Prometey Mobile հավելվածը թույլ է տալիս բանկային գործարքներն իրականացնել սմարթֆոնների ու պլանշետների միջոցով, ինչպես նաև աշխարհի ցանկցացած կետից շուրջօրյա հետևել և կառավարել հաշիվները:
Նշենք, որ Պրոմեթեյ Բանկը Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1990 թվականից: Բանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի ապրիլի 1-ին կազմել է 24,2 մլրդ դրամ ($ 50.3 մլն), նորմատիվային ընդհանուր կապիտալը`21.7 մլրդ դրամ ($ 45.1 մլն), իսկ կապիտալի համարժեքությունը` 32,67% (ԿԲ կողմից պահանջվող նվազագույն մակարդակը կազմում է 12%): 2015 թվականը Բանկը եզրափակել է 1.1 մլրդ դրամ կամ $ 2.2 մլն. զուտ շահույթով: Ակտիվների շահութաբերության և կապիտալի եկամտաբերության ցուցանիշներով բանկը գտնվում է առաջատար դիրքերում, մասնավորապես, ROA` 1.39% ցուցանիշով – առաջատարների հնգյակում, և ROE` 4.54% ցուցանիշով – առաջատարների տասնյակում: