 

Արմինֆո. «Ուկրաինական միջազգային ավիաուղիները» կրկնապատկում է դեպի Երևան չվերթների թիվը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸմամուլի ծառայությունից, «Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիները» հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև- Երևան- Կիևուղղությամբ: «Այս ուղղությունը վերջին շրջանում սկսել է ավելի մասսայական դառնալ, հիմնականում, դեպի Եվրոպա թռչող ուղևորների համար», - ասվում է հաղորդագրությունում:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» Ուկրաինայում մասնավոր կապիտալի մասնակցությամբ ստեղծված առաջին ավկաընկերությունն է, որն այօսր ամենամեծ ավաընկերությունն է երկրում: 2011 թվականից ի վեր ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է մասնավոր ընկերությունների: Ավիաընկերության բազային օդանավակայանը Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանն է: Ավիաընկերությունը ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Եվրոպա, ԱՄՆ, Մերձավոր արևելք, ԱՊՀ երկրներ, Ասիայի երկրներ: Ավիաընկերությունն ունի տարբեր մոդիֆիկացիայի 36 օդանավ` 4 Boeing 767-300ER, 17 նոր սերնդի Boeing-737, 10 դասական Boeing-737 (այդ թվում 1 բեռնատար 737-300SF) և 5 Embraer-190:
«ՈւկրաինայիՄիջազգայինԱվիաուղիներ» ընկերության պաշտոնական կայքի համաձայն, էկոնոմ կարգի տոմսերի արժեքը կազմում է 161 եվրո (երկու ուղղությամբ), բիզնես կարգի տոմսերինը` 469 եվրո. Գները նշված են` հաշվի առնելով երկկողմ թռիչքների համար բոլոր գանձումները:
|  RUB | 4.79 | 0.01 | 
|  USD | 382.62 | -0.16 | 
|  EUR | 445.68 | -0.76 | 
|  GBP | 505.75 | -4.23 | 
|  CAD | 274.54 | 1.03 | 
|  JPY | 25.13 | -0.07 | 
|  CNY | 53.89 | -0.03 | 
|  CHF | 480.62 | -1.71 | 

