Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ առյուծի բաժինը կազմել է արժութային բաղադրիչը - 66,5% կամ 1.320 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճը`4%: Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով վարկավորման ծավալը կազմել է 33.5% կամ 665.7 մլրդ դրամ, տարեկան աճը`3,7%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը մինչև 2016 թվականի մայիսը տարեկան կտրվածքով աճել է 3.2%, կազմելով 2.144 տրլն. դրամ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 3.9%, մինչև 1.986 տրլն դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը մինչև 2016-ի մայիսը համապատասխանաբար կազմել են` 5.19%, (2015-ին `6.02%) և 2.16% (2015-ին `1.93%): Տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի ծավալն ավելացել է 15,4%, մինչև 46.4 մլրդ դրամ, իսկ երկարձգված վարկերի ծավալը նվազել է 11%, մինչև 111.3 մլրդ դրամ:
Ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ դրամով վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի ապրիլին կազմել է 17.94% (նախորդ տարի` 17.05%): ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի ապրիլի 29-ին 478,61 դրամ / $ 1:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.23 | -0.04 |
EUR | 429.52 | 2.71 |
GBP | 508.32 | 2.93 |
CAD | 285.13 | -0.21 |
JPY | 27.53 | 0.37 |
CNY | 54.58 | 0.20 |
CHF | 456.59 | 3.11 |