Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-մայսին աճել է 6,8%, մինչև 918.37 մլրդ դրամ կամ $ 1892,7 մլն: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 20.1%, մինչև 318.6 մլրդ դրամ ($ 656,9 մլն դոլար), իսկ ներմուծման տարեկան աճը` 0,9%, մինչև 599.7 մլրդ դրամ ($1235,8 մլն): Այդ ֆոնին տնտեսական ակտիվությունը երկրում 2016 թվականի հունվար-մայիսին աճել է 5.5%, իսկ միայն մայիսին`6.6%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի մայիսին արտաքին առևտրի շրջանառությունը նվազել է 7,2%, քանի որ ներմուծումը կրճատվել է 9.5%, իսկ արտահանումը` 3%: Իսկ 2016 թվականի մայիսին 2015-ի մայիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1%, այդ թվում, արտահանումն աճել է 8.4%, իսկ ներմուծումը`1,1%:
Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-մայիսին արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր 32,3% (միայն մայիսին`3.9%), ինչը պայմանավորված էր ներմուծման 38.2% և արտահանման`15.2%անկման հաշվին (միայն մայիսին ներմուծումը նվազել 7,6%, իսկ արտահանումը`3.1%): Համեմատության համար նշենք, որ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2014-ի հունվար-մայիսին արձանագրել էր տարեկան 2.3% աճ, այդ թվում, արտահանման աճը կազմել էր 3,2%, իսկ ներմուծման աճը` 2%: Միայն 2014 թ. մայիսին արտաքին առեւտրի շրջանառությունը նվազել էր 5%, քանի որ արտահանման ծավալները նվազել էին 5.2%, իսկ ներմոծման ծավալները` 4,3%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի մայիսին կազմել է 478,37 դրամ/$ 1, իսկ հունվար- մայիսին`485.13 դրամ / $ 1, 2015 թվականի մայիսին` 480.25 դրամ/$ 1 – ի և 2015-ի հունվար- մայիսի`477.22 դրամ/$ 1 – ի համեմատ:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |