Արմինֆո. Հայաստանի Հարկային նոր օրենսգրքով ամրագրված մոդելը երկարաժամկետ հեռանկարում անխուսափելիորեն կբերի դեֆոլտի: Նման կարծիքի է Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:
Հունիսի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում փորձագետը նշել է, որ նոր Հարկային օրենսգիրքը ներկայիս տեսքով ընդունելը նպատակահարմար չէ: Հակառակ դեպքում, շարունակել է նա, շուկան կբախվի մի շարք պրոբլեմների` սպառողական շուկայի, արտաքին և ներքին ներդրումների կրճատմանը, որակյալ կադրերի հետագա արտահոսքին, կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Ընդ որում, որոշ բացասական միտումներ փաստաթուղթն արդեն սկսել է ձևավորել: Այսպես, ՏՏ-ոլորտի բազմաթիվ ընկերություններ սպառնում են իրենց բիզնեսը տեղափոխել հարևան Վրաստան: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ներկայում վճարում են միայն շրջանառության հարկ, ակնկալելով, որ հարկվող շեմը ներկայիս 150 հազարից կիջնի մինչև 40 հազար դրամ, կարող են շրջանառության մի մասը տեղափոխել «ստվեր», որպեսզի խուսափեն ԱԱՀ վճարումից:
Ինչպես գտնում է Ջրբաշյանը, նոր Հարկային օրենսգիրքը մշակելիս հաշվի չի առնվել մուլտիպլիկատիվ արդյունքը, իսկ կառավարությունը տնտեսական վերլուծության փոխարեն գերադասել է տարրական հաշվապական մոտեցումը: Նա տեղեկացրել է, որ Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի հարկային բարեփոխումներին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ այդ բարեփոխումների իրականացումից հետո Հայաստանը դառնում է անմրցունակ: Օրինակ, Վրաստանում դիտարկվում է եկամտահարկի վերացման հնարավորությունը, իսկ Հայաստանում այդ հարկատեսակը ոչ միայն պահպանվում է, այլ ավելի է մեծանում: Բացի այդ, ներդրվում է դիվիդենտների հարկումը: Ղազաստանը տրամադրում է 10 տարի արտոնյալ ժամկետ, փոխհատուցելով միջոցների 30%-ը, նշել է նա, բերելով նաև հարևան Ադրբեջանի և Բելառուսի նմանանատիպ ռեֆորմների օրինակները:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |