Արմինֆո. 2016 թվականի հունվար-մայիսին ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12,8%, մինչև 2 312 տոննա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դինակիկան անփոփոխ էր: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մայիսին արտադրվել է 500 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 8.2% քիչ է ապրիլի ծավալներից:
Հունվար-մայիսին մոլիբդենի խտանյութի արտադրությունը կրճատվել է 10.9%, մինչև 4238 տոննա, իսկ միայն մայիսին աճել է 23.9%, մինչև 999 տոննա: Մոլիբդենի բրիկետների արտադրությունը հունվար-մայիսին կազմել է 307 տոննա (տարեկան անկումը`1.9%), որից 62 հազար տոննան`մայիսին, ամսական աճը`3.3%: Կոնվերտորային պղնձի արտադրությունը հունվար-մայիսին աճել է 33.1%, մինչև 5255 տոննա, նախորդ տարվա անկումը` 6%: Պղնձի խտանյութի արտադրությունը հունվար-մայիսին աճել է 28.6%, մինչև 157.9 հազար տոննա, նախորդ տարվա աճը` 53.6%, իսկ միայն մայիսին արտադրության ծավալը կազմել է 33.1 հազար տոննա, ամսական աճը`3.8%:
Ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը հունվար-մայիսին նվազել է 4.4%, մինչև 12441 տոննա, իսկ միայն մայիսին նվազել է 4.8%, մինչև 2552 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը հունվար-մայիսին նվազել է 49.4%, մինչև 2202 տոննա (նախորդ տարվա աճը` 24.5%), իսկ մայիսին նվազել է 29.9%, մինչև 465 տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունը հունվար-մայիսին նվազել է 56.9%, մինչև 2469 տոննա, որից միայն մայիսին արտադրվել է 337 տոննա, ամսական անկումը`21.8%:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղները հիմնականում արտահանվում են Եվրոպա և Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունում ծավալները կրճատվեցին 15%: Մասնավորապես, ֆերոմոլիբդենի արտադրության անկումը կազմեց 14.6%, մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազեց 11.6%, ալյումինե գլանվածքների արտադրությունը նվազեց 45,7%, ցինկի խտանյութինը նվազեց 23%: Միևնույն ժամանակ, 2015 թվականին աճի արագացում արձանագրվեցին կոնվերտորային պղնձի արտադրությունում- 16%, մինչև 18.2%, պղնձի խտանյութի - 61.4%-ից մինչև 64,1%, ալյումինե փայլաթիթեղի-1,4% և պողպատե խողովակների արտադրություններում - 6,7%: