
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը Հայաստանում 2016-ի հունվար-մայիսին կազմել է 3097.3 մլն կՎտժ, տարեկան անկումը`1.9%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներ, միայն մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 17.5%, մինչև 530.7 մլն կՎտժ:
2016 թվականի հունվար-մայիսին ՋԷԿ-երը 10.8% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչև 838.1 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 4.6%, մինչև 991.5 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն արտադրել է 1266.1 մլն կՎտժ էլեկտրաէներգիա (առանց տարեկան փոփոխության): Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը`26.8%: Այլ աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.9 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 52.9%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%: