Արմինֆո. Հայաստանում աշխատավարձի ֆինանսական հատվածն առաջնությունը զիջել է տեղեկատվության և կապի ոլորտին:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի մայիսի 1-ին անվանական աշխատավարձը Հայաստանի տեղեկատվության և կապի ոլորտում կազմել է 423 հազ. դրամ ($ 867), տարեկան կտրվածքով աճը`3.3%: Մինչդեռ, մեկ ամսի առաջ ամենաբարձր աշծխատավարձերն արձանագրվել էին ֆինանսական հատվածքում – 431.5 հազ.դրամ ($ 886, տարեկան աճը` 2.1%), իսկ մայիսի 1-ի դրությամբ աշխատավարձը ֆինանսական հատվածում կազմեց 376.3 հազ.դրամ ($ 773), տարեկան անկումը` 1.2%:
Ըստ վիճակագրության, տեղեկատվության և կապի ոլորտին և ֆինանսական հատվածին հաջորդում են`հանքարդյունաբերության ոլորտը`348.8 հազար դրամ կամ $ 717 (տարեկան աճը`3.9%), էներգետիկ համալիրը` 333 հազար դրամ (տարեկան աճը`4.6%) և պետական կառավարման և պաշտպանության ոլորտները` 219.3 մլն.դրամ կամ $ 451, տարեկան անկումը` 3.4%:
Երևանն աշխատավարձի մակարդակով երկրորդ տեղումում է`201.5 հազար դրամ (տարեկան աճը`1.7%): Իսկ առաջատարն է Սյունիքի մարզը`որտեղ միջին անվանական աշխատավարձը կազմել է 220 հազար ՀՀ դրամ (տարեկան անկումը`5.9%), որին հաջորդում են` Կոտայքի մարզը - 172 հազար դրամ (տարեկան աճը`10.8%), տՎուշի մարզը – 165 հազար դրամ (տարեկան աճը` 18.5%) և Արմավիրի մարզը - 161 հազար դրամ (տարեկան աճը`5.1%):
Ըստ վիճակագրության, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 183960. դրամ ($ 379), տարեկան աճը` 3.5%, իսկ միայն մասյիսին` 0.5%: 2016-ի մայիսին, 2015-ի մայիսի համեմատ աշխատավարձը բարձրացել է 4.7%: Աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար-մայիսին կազմել է 157732 դրամ ($ 325), տարեկան անկումը` 0.1%: Իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն տարեկան կտրվածքով ավելացել է 6.9%, կազմելով 220034 դրամ ($ 454): Միայն մայիսին բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել է 0,3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում`0.6%, իսկ 2015-ի մայիսի համեմատ համեմատ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը նվազել է 0.3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 9.4%: Համեմատության համար նշենք, որ անվանական աշխատավարձը Հայաստանում 2015 թվականի հունվար-մայիսին աճել է 11.6%, միայն մայիսին` 0.9%: 2015-ի մայիսին 2014-ի մայիսի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 12.5%: 2015-ի հունվար-մայիսին բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն աճել է 14.6%, ոչ բյուջետային կազմակերպություններում`8.4%, իսկ միայն մայիսին բյուջետայինների աշխատավարձն իջել է 0.5%, իսկ ոչ բյուջետային աշխատողների աշխատավարձն աճել է 1.3%:
Ընդհանուր առմամբ, անվանական աշխատավարձը Հայաստանում 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 183960 դրամ ($ 379), տարեկան աճը`3,5%, իսկ միայն մայիսին` 0.5%: 2016-ի մայիսին, 2015-ի մայիսի համեմատ, անվանական աշխատավարձն աճել է 4.7%: Համեմատության համար նշենք, որ 2015-ի հունվար-մայիսին անվանական աշխատավարձը Հայաստանում ավելացել էր 11.6%, միայն մայիսին`0,9%, իսկ 2014-ի մայիսի համեմատ`12.5%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2016 թվականի մայիսին կազմել է 478.37 դրամ / $ 1, իսկ հունվար-մայիսին`485.13 դրամ / $ 1, 2015-ի մայիսի 480.25 / $ 1-ի և 2015-ի հունվար-մայիսի` 477.22 դրամ / $ 1 – ի համեմատ: