Արմինֆո. 2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում կարողացել է աշխատանքի տեղավորվել 687 քաղաքացի (տարեկան աճը` 17.4%), կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 0.7%-որոնց թիվն այդ օրվա դրությամբ կազմել է 95.7 հազար մարդ, տարեկան աճը`14.5%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում մինչև 2016 թվականի հունիսը հասել է 79.2 հազարի, տարեկան աճը` 6.6%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.1% աճի փոխարեն: Այդ թվում կանայք կազմել են 54.1 հազար (տարեկան աճը`3.9%) իսկ տղամարդիկ` 25 հազար (տարեկան աճ`13.1%):
Գործազուրկների մեջ առաջատարն է մայրաքաղաքը` 14 հազար քաղաքացի, որին հաջորդում են`Շիրակի մարզը - 13.7 հազար, Լոռու մարզը - 11 հազար և Կոտայքի մարզը – 8 հազար մարդ:
Մինչև 2016 թվականի հունիսը գործատուների կողմից ներկայացվել է աշխատատեղի 1742 հայտ (տարեկան անկումը`2.9%), իսկ մեկ թափուր տեղի բեռնվածությունը կազմել է 55 մարդ (տարեկան աճը`17%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2016 թվականին կկազմի 18,1%, կանխատեսված`18,2% փոխարեն, հաջորդելով ամենամյա 0.2% նվազումներով 2017-2018 թվականներին: 2016 թվականին նվազագույն աշխատավարձի աճ չի նախատեսվում:: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում երեք տարում 16,2% -ից աճել է մինչև 18,5%, 2015 թվականին` 18,5%, 2014-ին`17.6%, իսկ 2013-ին`16.2%:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |