Արմինֆո. Իտալիայի բիզնես միջավայրի ներկակացուցիչները երբեք չեն հետաքրքրվել միայն առևտրի ոլորտով, քանի որ միայն առևտուրը մեկ երկրում չի կարող հրստություն ստեղծել ազգի համար: Այս մասին հուլիսի 7-ին Երևանում ընթացող`«Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովում հայտարարել է իտալական Բերգամո քաղաքի ներկայացուցիչ Ֆիլիպո Դուցիոնին:
Իտալական «Politaly» ընկերության ղեկավար Ֆիլիպո Դուցիոնիի խոսքով, նրանք Հայաստան են ժամանել կարգավորելու ճանապարհային շինարարությունը: «Մեկուկես տարի զբաղվեցինք բացառապես ճանապարհային շինարարությամբ: Իսկ հետո փորձեցինք տնտեսության մյուս հատվածները»,-պատմում է իտալացի գործարարը, որը Երևանում է արդեն 3 տարի: Արդյունքում, սկսվեց սառեցված «Ամատո» պիցցայի արտադրությունը, որը նախատեսված է նաև Վրաստանի և Ռուսաստանի շուկաների համար: Գործարարը բավականությամբ է նշում, որ իրենք հասան իրենց նպատակին – Հայստանում արտադրել և առավելագույնս արտահանել:
Դուցիոնին գտնում է, որ Հայաստանում ներդրողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Այդ համատեքստում հիմնական պլյուսը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն է, ինչպես նաև երիտասարդ և որակյալ կադրերի առկայությունը` եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտադրանք տալու համար:
Ինչ վերաբերվում է համատեղ ձեռնարկույան ստեղծմանը, ինչպես նշել է գործարարնը,դրա համար առայժմ չեն եղել լուրջ նախադրյալներ: Մևնույն ժամանակ, նրախոսքով, դա իրականալի է, մասնավորապես, գործարանային սարքավորումների ոլորտում: Օտարերկրյա բիզնեսի համար ամենամեծ պրոբլեմը գործարարն անվանել է արտադրական նոր մեթոդների ներդրումը:
Հուլիսի 7-ին է Եվրոպական բիզնես ասոցիացիան, Հայաստանի բիզնես-հանրության և եվրոպական բիզնես-հանրության հետ համատեղ, օտարերկրյա և տեղական ընկերությունների/ներդրողների համար, կազմակերպել է «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովը: