Արմինֆո. Գները Հայաստանի սննդի շուկայում 2016 թվականի հունիսին իջել են 1.2% (տարեկան անկումը` 2,6%), իսկ հունվար-հունիսին `1.3% (տարեկան անկումը`4,5%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հունիսի գնանկումը հիմնականում պայմանավորված էր ձվի, բանջարեղենի և մսի գների 18,3-1,2% իջեցումով: Ուսումնասիրված 13 խումբ ապրանքներից 9-ում հաշվետու ամսում գներն իջել են 18,3-0,2%, 3-ում աճել են 0,1-27,4%, իսկ մեկ խմբում մնացել են անփոփոխ:
Բանջարեղենի և կարտոֆիլի խմբում տարեկան գնմաճը կազմել է 21,4%, միայն հունիսի գնանկումը`18.3%: Մասնավորապես, բանջարեղենի խմբում հունիսին էժանացել են` կանաչ պղպեղը - 58.0%, կանաչ լոբին - 55.5%, լոլիկը 50.2%, սխտորը - 21,9%, կանաչին - 16, 4%, կաղամբը - 13.5%, սմբուկը - 11,1%, կանաչ սոխը - 11%: Ձուն հունիսին էժանացել է 10.9%, իսկ մսամթերքը`1,2%: Միայն մայրաքաղաք բանջարեղենն էժանացել է 18,5%, իսկ ձուն`8.4%: Դրան զուգահեռ հունիսին 27.4% թանկացել են մրգերը (միայն մայրաքաղաքում 27,2%), ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքները և ալյուրը`0.1-1.1%:
Մսամթերքը 2016-ի հունիսին 2015-ի հունիսի համեմատ էժանացել է 4,5%, միայն հունիսին` 1,2%: Ընդ որում, թռչնի միսն էժանացել է 6.3%, խոզի միսը`3.6%, ոչխարի մասը`3.4%, խաշի ատրիբուտները`3,4%, հավի միսը`1.1%, տավարի միսը`0 3%: Ուսումնասիրված քաղաքներից 10-ում մսամթերքն էժանացել է 1,8-0,2%, իսկ մեկում թանկացել է 0,6%: Երևանում մսամթերքն էժանացել է 1.6%:
Ձկնեղենը տարեկան կտրվածքով էժանացել է 2.9%, միայն հունիսին`1,1%: Անկումը պայմանավորված էր իշխանի 1,4% էժանացումով:
Կենդանական և բուսական ծագումով յուղերը տարեկան կտրվածքով էժանացել են 2.7%, իսկ հունիսին`0,3%, ինչը պայմանավորված էր հալած յուղի, կարագի, մարգարինի և արևածաղկի ձեթի գների համապատասխանաբար` 0.9%, 0.8 %, 0.8% և 0.6% անկումով:
Ձվի միջին հանրապետական գինը նվազել է 21,5%, միայն հունիսին`10,9%: Ուսումնասիրված բոլոր քաղաքներում հունիսին ձուն էժանացել է 16,4%-4,8%, իսկ մայրաքաղաքում`8,4%:
Կաթնամթերքը տարեկան կտրվածքով էժանացել է 3.8%, իսկ հունիսին`0.5%: Անկումը պայմանավորված էր «Չանմախ» (1.5%), Լոռի (0.8%) և «Չեդեր» (0.7%) պանիրների էժանացումով: Էժանացել է նաև թարմ կաթը և մայոնեզը, համապատասխանաբար` 0.8% և 0.6%: Բացի այդ, հունիսին էժանացել են նաև`շաքարավազը - 0,4%, հացամթերքը -0,2%, ոգելից խմիչքը և ծխախոտը - 0,2%, իսկ սուրճի, թեյի, կակաոյի գները հաշվետու ամսվա ընթացքում չեն փոխվել:
Ըստ վիճակագրության, հունիսին 27.4% թանկացել են մրգերը, իսկ տարեկան կտրվածքով էժանացել են 12.7%: Հետազոտված բոլոր քաղաքներում մրգերի գներն աճել են 17,1-49.1%, իսկ միայն մայրաքաղաքում`27,2%: Միևնույն ժամանակ, հունիսին բարձրացել են ալյուրի և ոչ ալկոհոլային խմիչքների գները` 0.1-1.1%:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2016 թվականի հունիսին գնանկումը կազմել է 0,5% (տարեկան կտրվածքով գնանկումը`1.1%), իսկ առաջին կիսամյակում հնանկումը կազմել է 1% (տարեկան գնանկումը` 1,5%): -