
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունում ակնկալվող ներդրումները կկազմեն 800 մլն.դոլար: Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հանդիպմանը հայտարարելէ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, պոտենցիալ ներդրումները, այդ թվում նաև Չիչնաստաից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից նախատեսվում են 800 մլն.դոլար: Նա նշել է, որ մինչև աշուն նոր ներդրումներ ն սպասվում լեռնահումքային ոլորտում, մասնավորապես, Ամուլսարի ոսկու հանքավայրում, ինչպես Հայաստանի նաև ազատ առևտրի գոտիներում: Իրենց պարտավվորությունները չկատարլու դեպքում, նշել է նախարարը, ազատ առևտրի գոտիների ռեզիդենտներին տրամադրվող արտոնությունները կվերանան:
Հայաստանը մտադիր է իր ներկայությունն ընդլայնել նաև Սիլիկոնյան հովտում, ինչի հետևանքով նույնպես կլինեն ներդրումներ, ասել է Մինասյանը: «Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերականգնման փուլում, եթե համեմատենք իրավիճակը մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը և դրանից հետո»,-հայտարարել է նախարարը, ընդգծելով, որ առայժմ վաղ է խոսել կտրուկ զարգացման մասին: «Դրան կարելի է սպասել միայն այն բանից հետո, երբ Հայաստանի ռազմավարական զարգացման մոդելն ամբողջովին սկսի գործել»,-եզրափակել է նա:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

