Արմինֆո. Հայաստանի գործարար երիտասարդության կեսից ավելլին ներգրավված է ՏՏ և ինովացիաների ոլորտում: Այս մասին հուլիսի 15-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի ոխնախարար Էմիլ Տարասյանը Համահայկական երիտասարդկան բիզնես-ֆորումի ընթացքում:
Ըստ փոխնախարաի, այս միտումը հանրապետությունում նկատվում է արդեն 5 տարի, երբ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ենթակառուցվածքների ստեղծմանը և ֆինանսավորմանը: «Ոլորտը բավականին դինամիկ է զարգանում: Ամեն տարի ՏՏ-ոլորտը ցուցադրում է էական աճ: Եվ դա մղում է մեզ զարգացնել հատկապես այս ոլորտի բոլոր հնարավորությունները և ուղղությունները»,-ասել է Է.Տարասյանը:
Բավարար գնահատելով Հայաստանի երիտասարդ ձեռներեցների ներուժը, փոխնախարարը ՏՏ-ոլորտում նման ներգրավվածությունը պայմանավորել է մի շարք պրոբլեմներով, որոնք հատկանշական են արդյունաբերական հատվածին, մասնավորապես, կապված արտադրանքի տեղափոխման հետ, ինչը նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակոթյունը: Նրա խոսքով, ոլորտն առաջնահերթ է ՀՀ կառավարության համար, ընդգծելով, որ «երկրի տնտեսության զարգացումը պետք է կախված լինի ինովացիաներից և ՏՏ ոլորտից»:
Նշենք, որ Համահայկական երիտասարդակն գործարարների ֆորումն ընթանում է Երևանում, հուլիսի 15-22-ը: Ֆորումի նպատակն է – միավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործարար երիտասարդությանը, բիզնեսի զարգացման փոխշահավետ հետաքրքրություններ գտնելու նպատակով, ինչպես նաև ընդհանուր ջանքերով գտնել ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտող մարտահրավերների հաղթահարման ուղիները: Համաժողովին մասնակցում են ավելի քան 30 երիտասարդ ձեռնարկատերեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լիտվայից, Թուրքիայից, Իսրայելից, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև 40 երիտասարդ գործարարներ Հայաստանից և 20 գործարար`Արցախից: Միջոցառման նախաձեռնողն է Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականին Հայաստանի ՏՏ ոլորտի կողմից տրամադրված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 43.2 մլրդ դրամ, տարեկան աճը`14.5%: