Արմինֆո. Հայաստանի աճող արտաքին պարտքը և բարձր միգրացիան գնալով ավելի են խորացնում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.8 հազար դոլար, ընդ որում, միայն 1.5 հազար դոլարը` արտաքին պարտքի գծով (2009-ի $ 550-ի համեմատ): Իսկ միգրացիայի իրական չափերի հաշվառմամբ բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը շատ ավելի բարձր է (վիճակագրական տվյալներով, 2016-ի հուլիսի 1-ին Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2,995 մլն., նախորդ տարվա 3.006 մլն-ի և 5 տարի առաջվա`3,266 մլն-ի համեմատ): Ըստ փորձագետների, Հայաստանի արտաքին պարտքի աճը կշարունակվի մինչև 2017 թվականը, որից հետո միայն ակնկալվում է նվազեցում:
2016-ի I կիսամյակում Հայաստանի պետական պարտքի 5.3% աճը, մինչև 5,345 մլրդ.դոլար (2.546 տրլն դրամ) պայմանավորված է թե արտաքին, թե ներքին պարտքերի աճով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արտաքին պարտքն առաջին կիսամյակում ավելացել է 3.6%, մինչև 4,5 մլրդ.դոլար (2.13 տրլն.դրամ), այդ թվում, ներքին պարտքն աճել է 14,9%, մինչև 874,8 մլն.դոլար (416.7 մլրդ դրամ): Տարեկան կտրվածքով արտաքին պարտքն ավելացել է 12,1%, ներքին պարտքը`26%, ինչի արդյունքում Հայաստանի ընդհանուր պարտքն ավելացել է 14.2%:
Արտաքին պարտքի կառուցվածքում 89% կամ 3.97 մլրդ.դոլար է կազմել կառավարության մասնաբաժինը, իսկ մնացած 11%-ը կամ 497,1 մլն.դոլարը կազմել է Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքն ամեն ամիս ավելանում է արագ տեմպերով, բացառությամբ մայիսի չնչին անկման, և ընդհանուր առմամբ 2016 թվականի I կիսամյակում աճել է 3,5% (նախորդ տարվա աճը`6,3%): Միևնույն ժամանակ, գրեթե նույն դինամիկան է դիտվում նաև ՀՀ Կենտրոնական բանկի գծով, որը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4,4% (նախորդ տարվա անկումը`2,3%): Տարեկան կտրվբածքով կառավարության արտաքին պարտքն ավելացել է 11,7%, իսկ Կենտրոնական բանկի պարտքը`15.6%:
Ներքին պարտքի կառուցվածքի գերակշռում են պետական պարտատոմսերը, որոնց մասնաբաժինը 2016 թվականի I կիսամյակում աճել է 87% -ից մինչև 89.7% (784.8 մլն դոլար կամ 373.8 մլրդ դրամ), բացարձակ արժեքի տարեկան աճը`29,6%, իսկ միայն առաջին կիսամյակում`16.8%: Այնուհետև հաջորդում են հայկական եվրապարտատոմսերը`81.1 մլն.դոլար կամ 38,7 մլրդ դրամ, որոնց մասնաբաժինը 2016-ի I կիսամյակում նվազել է 13% -ից մինչև 9.3%, իսկ բացարձակ արժեքի տարեկան աճը կազմել է 2.1%, նվազելով միայն առաջին կիսամյակում`18,4%: Պարտքի մնացած մասը կազմում է երաշխիքների մասնաբաժինը (1% կամ 8.9 մլն.դոլար), իսկ առևտրային վարկերը զրոյացվել են:
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել էր 2.5 տրլն դրամ կամ $ 5,1 մլրդ (2014-ին`2.1 տրլն, 2013-ին` 1,9 տրլն դրամ), որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել էր 2.1 տրլն դրամ կամ $ 4.3 մլրդ (2014-ին`1,8 տրլն դրամ, 2013-ին` 1,6 տրլն դրամ), իսկ ներքին պարտքը` 368.4 մլրդ դրամ կամ $ 761,5 մլն (2014-ին` 311.7 մլրդ դրամ, 2013-ին` 277.7 մլրդ դրամ): Ոսկու-արտարժույթի պահուստները 2015-ին կազմել էին $ 1,8 մլրդ, 2014-ին` $ 1,5 մլրդ.դրամ, 2013-ին` $ 2,3 մլրդ.դրամ, 212-ին` $ 1,8 մլրդ.դրամ: Ոսկու-արտարժույթի պահուստները 2012-ին աճեցին 27.8%, 2014-ին նվազեցին 34.8%, 2015-ին կրկին աճեցին 20%: Արտաքին պարտքի ծածկման աստիճանը ոսկու-արտարժույթի պահուստների միջոցով 2016 թվականին կազմել է 41.1%, գերազանցելով 2014-ի ցուցանիշը 39.3%-ով, բայց զիջելով 2013-ի ցուցանիշին` 57.7%-ով: Այդ ամենը նրա արդյունքն է, երբ 2013 թվականին, երբ ոսկու-արտարժութային պահուստներն աճեցին 27.8%, արտաքին պարտքի աճի տեմպերն ավելի համեստ էին (5%), որից հետո, 2014 թվականին, երբ ոսկու-արտարժութային պահուստները նվազեցին 34.8%, արտաքին պարտքն աճեց 13.7%, իսկ 2015 թվականին թե պահուստները, և թե արտաքին պարտքը համապատասխանաբար աճեցին 20% և 19%: