Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90%, մինչև 8 733,6 հազար տոննա, որի 78%-ը կամ 6 787.2 հազար տոննան բաժին է ընկել է ավտոմոբիլային փոխադրումներին, ապահովելով 2.6 անգամյա տարեկան աճ: Այս մասին է ասված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Ըստ աղբյուրի, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1.6%, մինչև 1220.5 հազար տոննա, օդային փոխադրումները` 42.2%, մինչև 6.4 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 719.5 հազար տոննա բնական գազ, ինչը 5.2% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնափոխադրումների շրջանառությունն ավելացել է 2.9%, մինչև 1 741.2 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 1.1%, մինչև 103028.5 հազար մարդ, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 1.1%, մինչև 91775.9 հազար մարդ, իսկ երկաթուղային տրանսպորտով փոխադրումները`1.8%, մինչև 154.9 հազար մարդ, օդային տրանսպորտով ուղևորների փոխադրումն աճել է 0.2%, կազմելով 846.1 հազար մարդ, մինչդեռ էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրման դինամիկան տարեկան կտրվածքով նվազել է 0.8%, կազմելով 251.6 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունը միայն 2-րդ եռամսյակում աճել է 5.3%, առաջին եռամսյակի 7.2% անկման համեմատ: Ողևորափոխադրումների շրջանառությունն ավելացել է 2.2%, մինչև 1265.8 մլն ուղևոր/կմ:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի I կիսամյակում բեռնափոխադրումների ծավալն աճել էր 3,6%, մինչև 4 516,3 հազար տոննա: Դրա 56.5% -ը կամ 2 552,2 հազար տոննան բաժին է ընկել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներին, տարեկան աճը`18,1%: Երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 11.9%, մինչև 1201.7 հազար տոննա: Օդային տրանսպորտով փոխադրումները նույնպես նվազել են`15,1%, մինչև 4,5 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով Հայաստան է ներկրվել 757.9 հազար տոննա բնական գազ, ինչը 8,8% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնափոխադրումների շրջանառությունը նվազել են 14.3%, մինչև 1 690,0 մլն տոննա/կմ. Ուղևորափոխադրումները 2015-ի I կիսամյակում նվազել են 6,6%, մինչև 104134.9 հազար մարդ: Ուղևորափոխադրումների` 7.4% և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների`6,8% կրճատման պայմաններում օդային տրանսպորտով ուղևորների փոխադրումները նվազել են 4,8%, իսկ էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրումները տարեկան կտրվածքով աճել են 1%: Միայն 2015-ի երկրորդ եռամսյակում ուղևորափոխադրումների ծավալն աճել է 5,1%, առաջին եռամսյակի 13,5% անկման համեմատ: Ուղևորափոխադրումների շրջանառությունը 2015-ի I կիսամյակում նվազել է 15.8%, մինչև 1239.0 մլն ուղևոր/կիլոմետր: