Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 75.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը` 6.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հասույթի մեջ առյուծի բաժինն կազմել է հեռահաղորդակցության ոլորտը`95% կամ 71.4 մլրդ դրամ, տարեկան անկումը`6.2%:
Ըստ վիճակագրության, միայն 2016-ի հունիսին ոլորտի ընդհանուր հասույթն աճել է 4.4%, կազմելով 13.1 մլրդ. դրամ: Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12.3 մլրդ դրամ, հունիսի աճը`3.9%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-հունիսին Հայաստանի կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել էր 81.1 մլրդ դրամ, տարեկան անկումը` 5.4%: Հասույթի ընդհանուր ծավալում 76.8 մլրդ. դրամ է կազմել հեռահաղորդակցության մասնաբաժինը, տարեկան անկումը`6%: