Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2016 19:02
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն օգոստոսի առաջին շբաթում աճել են 2%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն օգոստոսի առաջին շբաթում աճել են 2%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 0.4% անկման փոխարեն: Ընդ որում, ամենամեծ դրական դինամիկան  ցուցադրել է պալադիումը, մինչդեռ մյուս մետաղների գների աճը եղել է ավելի չափավոր:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, օգոստոսի 1-8-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 20330,75 դրամ (շաբաթվա աճը` 0.2%), արծաթ – 303.29 դրամ է (շաբաթական աճը`0.8%), պլատինիում – 16935.94 դրամ (շաբաթվա աճը` 1.9%), պալադիում - 10584,37 դրամ (շաբաթվա աճը`5.2%):