Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան մինչև 2016 թվականի հունիսը կազմված է եղել 2 325 278 ֆիզիկական անձանցից (աճը 5,2%) և 77 398 իրավաբանական անձանցից (տարեկան անկումը`2%): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ 2 402 676 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4 400 541 հաշիվներ, որից 4 218 002 –ը պատկանում է ֆիզիկական անձանց, իսկ 182 539 –ը`իրավաբանական անձանց, տարեկան աճը կազմելով, համապատասխանաբար`9% և 3,7%:
Ըստ աղբյուրի, տարեկան կտրավծքով Հայաստանի հաճախորդների բազան համալրվել է 4.9% կամ 113 065 հաճախորդով: նդ որում, բանկային հաշիվների աճի տեմպերը գրեթե կրկնակի անգամ գերազանցում են հաճախորդների բազայի աճին: Այսպես, մինչև 2016 թվականի հունիսը հաշիվների աճը բանկերում տարեկան կտրվածքով կազմել է 8,8%:
Համեմատության, մենք նշենք, որ հայաստանի բանկերի հաճախորդների բազան տարեսկզբից աճել է 3,3%, մասնավորապես, իրավաբանական անձանց թիվն աճել է 1,4%, իսկ ֆիզիկական անձանց թիվը`3,3%: Իսկ բանկային հյաշիվների աճը տարեսկզբից կազմել է 5%, ադ թվում, իրավաբանական անձանց հաշիվներն աճել են 3.5%, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները`5.1%:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |