Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 14,2%, 2016 թվականի հուլիսի 1-ին հասնելով 2.010 տրիլիոն դրամի ($ 4.2 մլրդ):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տարեկան աճը հիմնականում խթանվեց դրամով ավանդների շնորհիվ, որոնք աճեցին 54,8%, մինչև 680.3 մլրդ դրամ, իսկ արտարժութային ավանդներն աճեցին 14,4%, մինչև 1.330 տրլն. դրամ: Ավանդների եռամսյակային չնչին`0.2% անկում արձանագրվեց արտարժութային ավանդների 4% անկման և դրամով ավանդների`8% աճի արդյունքում: Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը բանկային ավանդների ընդհանուր ծավալում ավանդաբար գերիշխում է, կազմելով 66.2%, իսկ դրամով ավանդները կազմել են` 33.8%:
Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 78.7% կամ 1,581 տրլն դրամ (տարեկան աճը`17.8%, եռամսյակային աճը`3.3%), ոչ ռեզիդենտներինը`21.3% կամ 429 մլրդ դրամ (տարեկան աճը`11%, եռամսյակային անկումը`4,6%):
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 28,3% կամ 448.3 մլրդ դրամ է, իսկ ժամկետային ավանդների մասնաբաժինը`71.7% կամ 1.134 տրլն. դրամ: Ռեզիդենտների ցպահանջ ավանդներն աճել են 11.4%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`0,4%: Ռեզիդենտների ժամկետային ավանդներն աճել տարվա կտրվածքով` 16,6%, իսկ միայն II եռամսյակում`1,3%:
Հայաստանի առևտրային բանկերում բնակչության ավանդները 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել են 1,048,671 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 13%:
Ըստ վիճակագրության, ՀՀ դրամով ավանդների միջին տոկոսադրույքը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 12.81%, նախորդ տարվա 14.85%-ի և նախորդ եռամսյակի` 11,45% -ի համեմատ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.06.2016թ.դրությամբ կազմել է 476,68 դրամ/$ 1:
![]() | 5.05 | 0.01 |
![]() | 388.35 | -0.13 |
![]() | 418.21 | 2.73 |
![]() | 476.00 | 1.20 |
![]() | 284.21 | 0.69 |
![]() | 29.38 | -0.21 |
![]() | 56.48 | -0.07 |
![]() | 419.88 | 1.17 |