
Արմինֆո. Օգոստոսի 18-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, երկու երկրների միջև համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականին: Բայց այն ժամանակ Հայաստանում դեռ սահմանված չէին «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքները: Նոր քաղաքականության շրջանակներում, ըստ նախարարի, առաջացել է նոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն, կողմերի համապատասխան կանոններով և պարտավորություններով, սահմանելով հավասար մրցունակային պայմաններ:
Նախարարը նշել է, որ նոր համաձայնագիրը կընդլայնվի հայ-բելգիական համագործակցությունն ավիափոխադրումների ոլորտում և կնպաստի տուրիզմի և արտաքին ապրանքաշրջանառության զարգացմանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Այն հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Նոր քաղաքականության արդյունքը շատ կարճ տևեց: Այսօր դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում նույն թվով ընկերություններ, որքան «բաց երկնքի» քաղաքականությունից առաջ էր: Իսկ ավիատոմսերի բարձր գների պատճառով բազմաթիվ հայ ուղևորներ սկսեցին օգտվել Վրաստանի ավիածառայություններից, որռեղ հաջողությամբ են գործում մի շարք եվրապական լոուքոստերներ:
RUB | 4.98 | 0.01 |
USD | 381.55 | 0.05 |
EUR | 444.54 | 0.09 |
GBP | 508.19 | -0.62 |
CAD | 276.01 | 2.44 |
JPY | 24.54 | -0.05 |
CNY | 53.98 | 0.01 |
CHF | 474.45 | -0.70 |

