
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2016 թվականի 2-րդ եռամսյակում կրճատվել են 3,6%, մինչև $ 1,567 մլրդ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, պահուստների կառուցվածքում արտարժույթով արտահայտված արտաքին ակտիվները կազմել են $ 946,1 մլն. տարեկան անկումը` 6.5%: SDR- ի Մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է $ 5.7 մլն., 2016-ի երկրորդ եռամսյակում կրճատվելով`59.3%:
ՀՀ Կենտրոնական բանկը միջազգային պահուստների եռամսյակային նվազումը հիմնականում պայմանավորում է արտաքին պարտքի սպասարկմանն ուղղված մոտ $ 46 մլն ծախսերով, ինչպես նաև ԿԲ թղթակցային հաշիվներում եղած մնացորդների`$ 116 մլն կրճատումներով (2015-ի աճը`$ 106 մլն): Երկրորդ եռամսյակում Կենտրոնական բանկը պահուստները հիմնականում համալրել է միջբանկային շուկայում 52.6 մլն դոլար գնելու միջոցով, ինչպես նաև ստացված`մոտ $ 31 մլն վարկերի / դրամաշնորհների հաշվին:
Տարեկան կտրվածքով համախառն միջազգային պահուստներն աճել են 1,4%, այդ թվում նաև SDR մասնաբաժնը ԱՄՀ-ում`5.7 անգամ, իսկ արտարժույթով արտահայտված արտաքին ակտիվները կրճատվել են 4,5%: Համեմատության համար նմշենք, որ 2015 թվականի II եռամսյակում Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել էին 3,6%, այդ թվում`զուտ արտաքին ակտիվներն արտարժույթով - 50.7%, իսկ SDR մասնաբաժնը ԱՄՀ –ում` 5,7%:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն
աճել են 19.2%, մինչև $ 1,775 մլրդ: Դրանց կառուցվածքում արտարժույթով արտաքին ակտիվներն ավելացել են 27.6%, մինչև $ 1,175 մլրդ, իսկ SDR մասնաբաժինն ԱՄՀ-ում կազմել է $ 2,9 մլն., նվազելով տարվա ընթացքում`53.2%: 2014-ին Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են 33.9%, մինչև $ 1,489 մլրդ, որի կառուցվածքում արտարժույթով ակտիվները նվազել են 42.7%, մինչև $ 920,9 մլն, իսկ SDR- ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է 3,3 անգամ, մինչև $ 6.2 մլն:
Հիշեցնենք, որ բանկային նոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: