Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 83%-ով՝ մինչև 10 446.2 հազար տոննա, որից 8 245.3 հազար տոննան (ընդհանուր ծավալի 79%) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին՝ ապահովելով 2,4 անգամյա տարեկան աճ:
Այս մասին է ասված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
Ըստ աղբյուրի, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 2,9%-ով՝ մինչև 1 431.0 հազար տոննա, օդային փոխադրումները` 49,1%-ով՝ մինչև 7.9 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 782 հազար տոննա բնական գազ, ինչը 8,7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Բեռնափոխադրումների շրջանառությունն ավելացել է 0,7%-ով՝ մինչև 949.9 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 1,3%-ով՝ մինչև 119 414.1 հազար մարդ, իսկ ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 1,3%-ով՝ մինչև 106 256 հազար մարդ, իսկ երկաթուղային տրանսպորտով փոխադրումները`1,6%-ով՝ մինչև 193. 9 հազար մարդ, օդային տրանսպորտով ուղևորների փոխադրումն աճել է 1,1%-ով՝ կազմելով 1 073.5 հազար մարդ, մինչդեռ էլեկտրական տրանսպորտով ուղևորների փոխադրման դինամիկան տարեկան կտրվածքով նվազել է 1,2%-ով՝ կազմելով 11 890.7 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն ավելացել է 1,6%-ով՝ մինչև 1479.6 մլն ուղևոր/կմ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |