Արմինֆո. Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև միջանցքի ստեղծումը թույլ կտա մի քանի անգամ ամրապնդել Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիությունը, այսօր լրագրոների հետ հանդիպմանն ասել է ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Նրա խոսքով, օգտագործելով միջանցքի հնարավորությունները՝ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերությունը հնարավորություն կստանա ոչ միայն էլեկտրաէներգիա արտահանել, այլ նաև՝ ներմուծել: Օրինակ՝ գետավարարման ժամանակաշրջանում, երբ Վրաստանում համեմատաբար էժան էլեկտրաէներգիայի ավելցուկ է դիտվում, կարելի է ներմուծել այն Հայաստան: Նաև զուգահեռ ռեժիմով աշխատանքի հնարավորություն կառաջանա: Ընկերության գլխավոր խնդիրը, շարունակել է գլխավոր տնօրենը, վերջինիս հուսալիության բարձրացում է, իսկ կառուցող միջանցքը կլուծի այդ խնդիրը: ՙԱվելին, ներգրավված լինելով տարածաշրջանային շուկայում, հանրապետությունը կկարողանա բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգի արդյունավետությունը, ըստ որում՝ մի քանի անգամ՚,- նշել է Կ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան ԷՀԳ շինարարության նախագծի խորհրդատու «Fichtner GmbH & Co. KGե ընկերությունը մինչև 2016 թվականի ավարտը կպատրաստի կառուցապատողի ընտրության մրցութային փաթեթը: Այս մասին դեռ այս տարվա ապրիլին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի երեք փուլով: Առաջին երկու փուլերի ֆինանսավորման աղբյուրը հայտնի է: Առաջին երկու փուլերը գնահատվում են`188.2 միլիոն եվրո: Այդ նպատակով 2014-2015 թվականներին ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր: Մասնավորապես, վարկի տեսքով 168 մլն եվրո հատկացրել է գերմանական KfW բանկը, 10 մլն եվրոյի վարկ է տրամադրվել Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ստանալ լրացուցիչ 10 մլն եվրոյի դրամաշնորհ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ ռեժիմով: Աշխատանքներն իրականացվում են համաձայն սահմանված ժամանակացույցի, ըստ որի, շինարարական աշխատանքները կսկսվեն 2017-ի սկզբին և կավարտվեն մինչև 2018 թվականի վերջը: Իրականացվում է նաև 107.7 մլն եվրո արժողությամբ Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցման նախագիծը, ինչը թույլ կտա միավորել չորս պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերը: