Արմինֆո. Հայ մասնագետները գործուն մասնակցություն ունեն «Ռոսատոմի» մի շարք նախագծերում: Այդ մասին հայտարարել է «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Որպես օրինակ նա նշել է հայ մասնագետեներին մասնակցությունը Իրանում Բուշերի ԱԷԿ
Շինարարությանը: «Նրանք իրենց դրսևորել են որպես բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ», - նշել է Ե.Սալկովը: Նա նաև ընդգծել է, որ այսօր հայ մասնագետներին հրավիրում են մասնակցելու Հայկական ԱԷԿ արդիականացման նախագծին, մասնավորապես, այդ նախագծով «Հայատոմ» ԳՀԻ հաղթող է ճանաչվել «Ռուսատոմ սերվիսի» ևս մեկ հայտամրցույթում:
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին, Ռոսատոմը կանոնավոր հանդիպումներ է անցկացնում հանրապետության գործարար հանրուըյան հետ: Այսպես, օրերս երևանում կայացել է Հայաստանից հնարավոր մատակարարների համար միջոցառում, որի ընթացքում «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը և ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը պատմել են Ռոսատոմի գնման ընթացակարգերին մասնակցկության առանձնահատկությունների մասին` ՀԱԷԿ արդիականացման նախագծում տեղական արտադրողներին ներգրավելու նպատակով: Բացի այդ, «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրենն առաջարկել է շարունակել Հայաստանի մասնագետների մասնակցությունն Իրանում Բուշերի ԱԷԿ շինարարությանը: