
Արմինֆո. Հարկ չկա արագ փոփոխություններ ակնկալել Հայաստանի տնտեսությունում: Սեպտեմբերի 14-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա ասելով, կառավարության ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, կազմված կլինի երկու փուլից: Առաջինն արագ փոփոխություններ չի նախատեսում: Այն ընդամենը ենթադրում է այն քայլերի օգտագործումը, որոնք կարող են կիրառվել առաջիկայում: Երկրորդ փուլում անհրաժեշտ կլինի կողմնորոշվել երկրի զարգացման ուղղությունների առնչությամբ: Կլինեն միայն Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ ահազանգեր: Վարչապետը նշել է, որ նոր ծրագրի իրագործման դեպքում կօգտագործվեն նաև նախորդ կառավարության ծրագրի դրույթները: Գործադիր իշխանության հիմնական նպատակը կլինի առավելագույնս բարենպաստ պայմանների ստեղծումը լրացուցիչ արժեքների ստեղծման համար: Կառավարության կազմը որոշելիս հաշվի կառնվեն թեկնածուներից յուրաքանչյուրի մասնագիտական որակները` անկախ կուսակցական պատկանելությունից: Կադրերի պակաս զգացվում է ոչ միայն Հայաստանում, այլև` Նյու Յորքում, Լոնդոնում և Մոսկվայում:
Կառավարության ջանքերն ուղղված կլինեն սոցիալական լարվածության մեղմմանն ու բիզնեսի զարգացմանը: «Հարկավոր է հասկանալ, որ կախարդական փայտիկ չկա: Եթե կա բարեփոխումների անհրաժեշտություն, ապա այդ բարեփոխումները պետք է լինեն համակարգային: Առավել ևս, որ տնտեսության իրական հատվածի վիճակը չափազանց ծանր է», - նշել է Հայաստանի վարչապետը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

