Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2016 17:50
Ալեքսանդր Ավանեսով

«Լոքալզ՚ ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում

«Լոքալզ՚ ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում

Արմինֆո. «Լոքալզ՚ ընկերությունը հաղթող է ճանաչվել 2016 WITSA Emerging Digital Solutions Award մրցանակաբաշխությունում և կմասնակցի հոկտեմբերի 3-5ը Բրազիլիայում կայանալիք ՏՏ Ոլորտի Միջազգային Կոնգրեսին (World Congress on IT):

«Աշխարհի հարյուրավոր մասնակից ընկերություններից հաղթող է ճանաչվել միայն 7  ընկերություն և մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի լավագույն 7 ընկերությունների շարքում՚,– նշում է ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Սոխիկյանը։

ՏՏ ոլորտի ամենամյա Միջազգային Կոնգրեսը (World Congress on IT) հնարավորություն է տալիս ավելի քան 80 երկիր ներկայացնող ՏՏ մասնագետների մասնակցել և քննարկել ոլորտի առկա խնդիրները։ Հատկանշական է, որ 2019 թվականին առաջին անգամ կոնգրեսը անց է կացվելու Հայաստանում։

Հիշեցնենք որ «Լոքալզե-ը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ընտրել համակարգում առկա տուրերից որևէ մեկը, կատարել փոփոխություններ և գնային առաջարկներ ստանալ լավագույն զբոսավարներից առավելագույնը 30 րոպեի ընթացքում։

«Լոքալզե հարթակը կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հաջողություններ գրանցել և գրավել Հայաստան և Վրաստան ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: