Արմինֆո. Ամերիաբանկը, Menu.am ընկերության առաջարկի հիման վրա մշակել է օնլայն վճարումների նոր համակարգ: Այս համակարգի յուրահատկությունն այն է, որ ինտերնետ միջավայրում գնումներ կատարելու համար հաճախորդը տվյալ կայքում լրացնում է իր քարտային տվյալներն ընդամենը մեկ անգամ, և այլևս տվյալ կայքից գնում կատարելիս քարտային տվյալների մուտքագրման անհրաժեշտություն չի լինում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, առաջարկելով այս լուծումը`Ամերիաբանկն ապահովել է հաճախորդների տվյալների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, մասնավորապես`հաճախորդի վճարային քարտի տվյալները պահպանվում են միայն կենտրոնացված պրոցեսինգային կենտրոնում, և անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:
Առցանց վճարումների ընդունման այս հնարավորությունն էապես կնպաստի բոլոր այն բիզնեսների զարգացմանը, որոնք իրենց ապագան տեսնում են օնլայն տիրույթում և պատրաստ են դուրս գալ միջազգային շուկաներ:
Տեսահոլոոակի հղումը:
http://ameriabank.am/PressContent.aspx?id=5963&subcat=226&mt=image/jpeg&lang=33
https://www.youtube.com/watch?v=i5XTliyv704
http://www.ameriabank.am/userfiles/uploadfiles/Ameriabank_Menu_Video.rar
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղակագրի, Ամերիաբանկն ակտիվ քարտերի քանակով 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների տասնյակում, ունենալով ավելի քան 69 քարտ, որի ավելի քան 70%-ը բաժին է Visa քարտերին: Բանկը տեղական ArCa քարտերից բացի թողարկում և սպասարկում է միջազգային Visa- ի MasterCard քարտերը: Ակտիվ քարտերի ընդհանուր թիվը, որոնց կառուցվածքում աշխատավարձային քարտերի մասնաբաժինը կազմում է մոտ 64%, բանկը տարեկան մակարդակը հացրել է մոտ 10%-ի, հիմնականում միջազգային MasterCard քարտերի (աճը`44.5%), Visa քարտերի (աճը`12%) հաշվին: Պլաստիկ տրանսակցիաների ծավալով Ամերիաբանկը գընվում է առաջատարների հնգյակում, 2015 թվականին ապահովելով 112 մլրդ դրամ ծավալ (տարեկան աճը`12%), որի 68% -ն ընկնում է բանկոմատներով կատարված գործարքներին: Բանկն ունի 951 սեփական POS-թերմինալ (3 տեղ) և 112 բանկոմատ (5 տեղ): Հինգ տարվա կտրվածքով, 2011-2016 թվականներին, բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվն աճել է գրեթե 4 անգամ, մասնավորապես, ArCa - 2,5 անգամ, Visa - 4.3 անգամ, MasterCard - 2,5 անգամ, իսկ պլաստիկ տրանսակցիաների ծավալը - 4 անգամ, բանկոմատներով կատարված գործարքների ծավալը - 2.3 անգամ, սեփական POS - թերմինալների թիվը – 670 հատով, իսկ բանկոմատների թիվը`43 հատով:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի բաժնետերերը են` Ameria Group CY Ltd - 80% և ՎԶԵԲ - 20%: