Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ և 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնումե տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտե ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու և վճարումներ կատարելու:
«Ռոյալ Էլիտե ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ն 2015 թվականին հարկային տեսչությունից ստացել է շուրջ 1.2 միլիոն հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց համար վճարել է մոտ 56 մլն դրամ ակցիզային հարկի կանխավճար. գույքագրմամբ ընկերությունում հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշների պակասորդ: ՙՊետությանը պատճառված վնասը հաշվարկվել է ԱԱՀ և ակցիզային հարկի նվազագույն շեմի չափով, որը կազմել է շուրջ 350 միլիոն դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 205-րդ հոդվածի 3-րդ մասերով և 209-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը որոշելու համար՚,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: Հայաստանի իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների համաձայն, «Ռոյալ Էլիտե ՍՊԸ-ն գրանցվել է 2015 թ. փետրվարին, հիմնադիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Առաքելյանն է:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |