Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից բավարարվում է վերաձևակերպման նպատակով ֆիզիկական անձանցից ստացված ամեն երկրորդ հայտը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նրա խոսքով, ներկայումս բավարարվել է ստացված 2.5 հազար հայտերից 1.2 հազարը: Երկրորդ անգամ ժամկետանց է արձանագրում վերաձևակերպված վարկերի 10%-ից ոչ ավելին, ինչը, նրա կարծիքով, լավ ցուցանիշ է և խոսում է բանկի ճիշտ ռազմավարության մասին: Այս համատեքստում բանկիրը բերել է ռուսաստանյան շուկայի օրինակը, որտեղ հաճախորդների հատվածի այս նիշան կազմում է 35%, ինչը լիովին ընդունելի ցուցանիշ է:
Դրական գնահատելով Հայաստանի մանրածախ շուկայում տիրող իրավիճակը, բանկիրը նշել է. «Մեզ համար շատ կարևոր է հաճախորդի հետ սերտ կապ ունենալը, որպեսզի պրոբլեմների դեպքում նա դիմի մեզ, վստահ լինելով բանկի աջակցության մեջ»: Ընդ որում, նա նշել է, սխալ կլինի ասել, որ ժամկետանց վարկերի պորտֆելի մեծ մասի վերաձևակերպումը կրում է համակարգային բնույթ, նշելով. «Պրոբլեմային հայտերի հետ կապված հարցերի մի մասը Բանկում լուծվում են այլ գործիքերով»:
Յուրի Գուսևը նշել է նաև, որ Բանկն իր գործոնեության մեջ շեշտը կդնի մանրածախ բիզնեսի զարգացման վրա: «Կա հեռացում հաճախորդի վարքագծի ներքին կետից – NPL մակարդակը ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ պորտֆելում վերադարձել է 2013 թվականի մակարդակին – 5%, իսկ դա շատ կարևոր նշան է, որ մենք այստեղ կարող ենք գործադրել լրացուցիչ ջանքեր: Խոսքը գնում է ոչ միայն վարկավորման զարգացման, այլ նաև ռուսաստանյան շուկայի լավագույն փորձն այստեղ ներդնելու մասին, հաճախորդների սպասարկման համալիր սպասարկման տեսանկյունից, այդ թվում նաև բանկային քարտերի և էկվայրինգի գծով»,-ընդգծել է Գուսևը: Պատասխանելով մանրածախի եկամուտների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, Գուսևը նշել է, որ մանրածախի տոկոսային եկամուտներն առայժմ բավականին բարձր են – մոտ 90%, բայց այդ հարաբերակցությունը կփոխվի դեպի ավելի հավասարակշռված կառուցվածքի և ոչ տոկոսայի եկամուտների ավելացման կողմը`տեխոլոգիական զարգացման և նոր պրոդուկտների հաշվին: Բանկիրը նշել է, որ Բանկն ունի ավելի քան 300 հազար հաճախորդ, որոնց 70%-ը մշտական է և ցածր ռիսկային: Միևնույն ժամանակ, նա որպես առանցքային խնդիր նշել է ժամկետանց վարկերի վերադարձը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հիմնական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքում: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 41.2 մլրդ դրամ (5-րդ տեղ), ակտիվները` 278.3 մլրդ դրամ (4-րդ տեղ), վարկային ներդրումները`186,4 մլրդ դրամ (5-րդ տեղ), ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 92 մլրդ դրամ (4-րդ տեղ), իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունները`39.7 մլրդ դրամ (3-րդ տեղ): Կորպորատիվ վարկավորման գծով բանկն զբաղեցնում է հինգերորդ տեղը`107,4 մլրդ դրամ է, իսկ մանրածախի գծով`3-րդ տեղը - 78.8 մլրդ դրամ: NPL մասնաբաժինը (անհոյս վարկերի հետ միասին) Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում տարեկան կտրվածքով ավելացել է 16.9%, մինչև 29.14%: Իսկ սպառողական վարկերում NPL մասնաբաժինը նվազել է` 3.5%-ից մինչև 3.1%: Իր մասնաճյուղերի ցանցով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է շուկայի անվիճելի առաջատարը`67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով երկրի բոլոր մարզերում: ՎՏԲ-Հայաստան ՓԲԸ-ն միջազգային ՎՏԲ Ֆինանսական Խմբի մասնակից է դարձել 2004 թվականի ապրիլին: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի միակ բաժնետերն է ռուսաստանյան խոշորագույն «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն: