Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի գնահատմամբ տնտեսվարող սուբյեկտների պարտքային բեռը մի փոքր բարձր է, բայց առայժմ տանելի է, ինչը խոսում է այն մասին, որ ֆինասավորումը գնալով դժվարանում է: Այս մասին սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլսիում հայտարարել է ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Վահագն Գրիգորյանը: «Դա նշանակում է, որ ավելի կայուն տնտեսական աճ արձանագրելու համար անհրաժեշտ է կողմնորոշվել դեպի ոչ-վարկային միջոցները: Բոլոր զարգացող երկրներում, որտեղ գոյություն ունի վարկերի մեծ պահանջարկ, պետք է ուշադրություն դարձնել ներդրումների ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքին»,-պարզաբանել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Հայաստանի բանկերի կեսի մոտ NPL արդեն հատել է 16%-ի սահմանագիծը, մինչդեռ միջազգային կրիտիկական միջակայքը կազմում է`10-15%: Իսկ դրանց մեջ կան երկրի տնտեսության խոշոր կրոդիտորներ: Բանկերի միագումար վարկային պորտֆելում NPL-ը 2016 թվականի հուլիսի 1-ին հասել է 13,2% -ի, նախորդ տարվա 10.5% -ի և 3 տարի առաջ գրանցված`6,6%-ի համեմատ: Բանկերի ընդհանուր ակտիվներում NPL-ի մասնաբաժինը հուլիսի 1-ին հասել է 9%-ի, նախորդ տարվա 7,3% -ի և 3 տարի առաջվա`4,5%-ի համեմատ: Ժամկետանց վարկերի բացարձակ մեծությունը տարեկան կտրվածքով ավելացել է 37% և կազմել 310.3 մլրդ դրամ, 2015-ի առաջին կիսամյակի 52% տարեկան աճի համեմատ: Աճի դանդաղումն ապահովել է անհույս վարկերի դուրսգրման միջոցով, ընդ որում, բացարձակ մեծության էական աճի շնորհիվ վերջիններն անցել են 47%-ից: Ռիսկային վարկերի մեջ տարեկան անկում է արձանագրվել միայն վերահսկվող խմբում`34.3%, ինչին զուգահեռ ավելացել են` ոչ ստանդարտ վարկերը - 52.9%, կասկածելի վարկերը - 6%, իսկ անհույս վարկերն, ընդհանրապես, ավելացել են 2.2 անգամ (նախորդ տարվա նման):Եվ այդ ֆոնին ստանդարտ վարկերը ցույց տվեցին տարեկան 5.6% աճ, դանդաղելով նախորդ տարվա 12,2%-ից: Եռամյա կտրվածքով NPL-ը բացարձակ արտահայտությամբ աճել է 2.7 անգամ, ինչը հիմնականում բխում է մի քանի անգամ ավելացած անհույս վարկերից - 5.7 անգամ, կասկածելի վարկերից - 2.7 անգամ, ոչ ստանդարտներից - 3.5 անգամ, իսկ վերահսկելի վարկերը նվազել են ընդամենը 10%, ինչի ֆոնին ստանդարտ վարկերի 26.4% աճը դիտվում է շատ համեստ: Տնտեսության ոլորտներում ամենից շատ անհույս վարկեր են կուտակվել առևտրի ոլորտում`21%, արդյունաբերության հատվածում`17% և գյուղատնտեսական ոլորտում`16%, ինչպես նաև շինարարության և ծառայությունների ոլորտներում`4-8%:
Դա նիմնականում պայմանավորված է տնտեսության ակտիվության աճի դանդաղումով վերջին 5 տարիներին` 7.8%-ից մինչև 4.7% (առաջին կիսամյակ): Ընդ որում, արդյունաբերական արտադրության ծավալները դանդաղեցրել են աճը` 13%-ից մինչև 8.9%, համախառն գյուղատնտեսական արտադրությունում` 8.1%-ից մինչև 3.3%, ծառայույթունների ոլորտում` 12%-ից 8.3%, առևտրի շրջանառությունում` 2.4% աճից մինչև 0.3% անկում, էներգահամալիրում` 9.1% աճից մինչև 4.9% անկում, իսկ շինարարության ոլորտում անկումն արգացել է` 6.7%-ից մինչև 7.8%: Այս ֆոնին արտահանման ծավալներն արագացրին աճի տեմպերը` 13.5%-ից մինչև 16.7%, իսկ ներմուծման ծավալները` 6.7% աճից մինչև 3.7% անկում, ինչը Հայստանի արտաքին առևտրի շրջանառությունը դանդաղեցրեց` 8.3%-ից մինչև 2.7%: